ՀՀ Հանրային խորհրդի նախագահի ցավակցագիրը ՀՀ ժող.արտիստ Գալյա Նովենցի մահվան կապակցությամբ


ՀՀ Հանրային խորհրդի նախագահի ցավակցագիրը ՀՀ ժող.արտիստ Գալյա Նովենցի մահվան կապակցությամբ

  • 24-07-2012 14:00:07   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի ցավակցագիրը ՀՀ ժողովրդական արտիստ Գալյա Նովենցի մահվան կապակցությամբ. «Մեծ ափսոսանքով տեղեկացա Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, անվանի դերասանուհի Գալյա Նովենցի մահվան մասին: Նա հայկական կինոյի եւ թատրոնի այն երախտավորներից է, որոնք իրենց բացառիկ տաղանդով եւ կերտած վառ կերպարների շնորհիվ հավերժ ապրում են ժողովրդի հիշողության մեջ՝ մնալով միշտ հարազատ ու սիրելի: Համոզված եմ, որ մեծանուն դերասանուհու անունն իր պատվավոր տեղը կգտնի հայ կինոյի եւ թատերարվեստի պատմության մեջ: Հանրային խորհրդի եւ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Գալյա Նովենցի հարազատներին, բարեկամներին, ընկերներին եւ նրա մահով վշտացած բոլոր քաղաքացիներին»: ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյան
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play