Միթե՞ այս ամենին կա ներում ...


Միթե՞ այս ամենին կա ներում ...

  • 24-07-2012 16:16:59   | Հայաստան  |  Իրավունք

Ներկայումս Արարատի եւ Վայոց Ձոր մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Մարիամ Գեւորգյանի գործով դատավարությունը: Մարիամին դաժան վերաբերմունքի, խոշտանգումների եւ ընտանեկան բռնության են ենթարկել նրա նախկին ամուսին Դավիթ Զիրոյանը եւ նախկին սկեսուր Հայկանուշ Միքայելյանը, վերջինս վարույթում ներգրավված է որպես մեղադրյալ: Հիշեցնենք որ զույգն ամուսնացել է 2009 թվականին, ապա մեկնել Սանկտ Պետերբուրգ, որտեղ էլ այդ ժամանակ բնակվում էր Դավիթի ընտանիքը: Տաս ամիս անց Մարիամը վերադարձել է Երեւան եւ դիմել ոստիկանություն: Դավիթի նկատմամբ առաջադրվել է մեղադրանք «Դիտավորությամբ ուրիշի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու» եւ «Ծեծ» հոդվածներով եւ նա իրեն մեղավոր է ճանաչել: Սակայն քննիչի որոշմամբ` Զիրոյանն ազատ է արձակվել 2011 թվականին Հայաստանի Հանրապետության 20-ամյակի կապակցությամբ ՀՀ նախագահի կողմից հայտարարված համաներմամբ: Դավիթի մորը առ այսօր առաջադրված է մեղադրանք «Դիտավորությամբ ուրիշի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու» եւ «Խոշտանգում» հոդվածներով (ՀՀ ՔՕ հոդվածներ 113 եւ 119): Մարիամ Գեւորգյանի ընտանիքի անդամները Կանանց Աջակցման Կենտրոնին հայտնել են, որ Դավիթի եւ Հայկանուշի բարեկամները բազմիցս մոտեցել են իրենց եւ գումար առաջարկել Մարիամի դիմումից հրաժարվելու պահանջով: Հիշեցնենք, որ Մելինե Բայաթյանը, Դավիթի առաջին կինը, ոգեշնչված էր որ դեպքի մասին Մարիամը բարձրաձայնում է: Նա Դավիթի եւ նրա մոր դեմ ներկայացրել էր դիմում, որի հիման վրա հարուցվել էր քրեական գործ, սակայն, նախաքննության ընթացքում Մելինեն հրաժարվեց իր մի քանի մեղադրանքներից եւ նույնիսկ հանդես եկավ գործը դռնփակ նիստում քննելու միջնորդությամբ, որպեսզի գործի քննությանը ներկա չլինեն գործով հետաքրքրված անձինք եւ լրագրողներ, որն անհասկանալի էր մեզ համար: Արդյո՞ք սա ինչ որ հարմար տարբերակ է իրենց ներքին պամանավորվածությունները ծածկելու համար: Իրականում Հետք-ի ավելի վաղ հրապարակված հարցազրույցում Դավիթը հրապարակայնորեն ընդունել է Մելինեին ծեծի ենթարկելու փաստը: Այսինքն Մելինեն, ով մի ժամանակ Մարիամի աջակիցներից էր այժմ ագրեսիվ վերաբերմունք ունի Մարիամի եւ նրա աջակիցների նկատմամբ եւ չի ցանկանում համագործակցել նրանց հետ Դավիթի եւ նրա մոր գործով: Հետաքրքիր է, ի՞նչ պատահեց: Այն, որ Դավիթը ուղղակի կամ անուղղակի ճնշում է գործադրել Մելինեի վրա, որ նա հրաժարվի իր մեղադրանքից, դեռ պարզ չէ: Այնուամենայնիվ կան ասեկոսեներ այն մասին, որ Դավիթը դատից հետո կրկին ուզում է ամուսնանալ Մելինեի հետ: Ուշադրություն դարձրեք հետեւյալին. հուլիսի 21-ին, “Ընդդեմ Կանանց Նկատմամբ Բռնության Կոալիցիայի” կամավորներից մեկը տեսել է Դավիթին եւ Մելինեին միասին: Նրանք դուրս են եկել մուգ կապույտ գույնի Օպել մակնիշի մեքենայից (33 VO 506 համարանիշերով) եւ ներս մտել Մխիթար Գոշ հյուրանոց, որը գտնվում է Տավուշի մարզի Գոշ գյուղում: Քիչ անց նրանք լքել են հյուրանոցը եւ ուղեւորվել դեպի Գոշավանք: Այս ամենը շատ կասկածելի է եւ հավանաբար Դավիթը նպատակ ունի մոլորեցնելու դատարանին: Անհրաժեշտ է ընդգծել ընտանեկան բռնության նմանատիպ գործերի հայտնի հաջորդականությունը. բռնարարի կողմից բոլոր մեղադրանքների մերժումը, նույնիսկ այն դեպքում երբ նրան ներկայացնում են ապացույցներ: Երկրորդը ՝ բռնարարը խաբեության եւ ուրիշներին կառավարելու վարքագիծ է դրսեւորում: Հաճախ նա ստեղծում է մեղրամսի շրջան, երբ ամեն ինչ լավ է, նա իրեն դրսեւորում է որպես ուշադիր եւ նրբազգաց սիրեկան, սակայն որին հաճախ հետեւում են բռնության տեսարանները: Մենք կուզենայինք իմանալ արդյոք Մելինեն վերապրում է իր մեղրամսի շրջանը, եւ եթե այո, ապա մենք զգուշացնում ենք նրան զգույշ լինել բռնարարի մանիպուլիացիոն վարքից: Կանանց Աջակցման Կենտրոն
Նոյյան տապան  -   Իրավունք