Ջրամիացում՝ Շինարարների փողոցում


Ջրամիացում՝ Շինարարների փողոցում

  • 24-07-2012 18:23:18   | Հայաստան  |  Տնտեսություն

Հուլիսի 24-ին հայտարարված Աջափնյակ վարչական շրջանի մասնակի ջրամատակարարման դադարեցման պատճառը նորից Շինարարների փողոցում կատարվող ջրամիացման աշխատանքներն են: Մենք արդեն երկու անգամ գրել ենք “Երեւան Ջուր” ՓԲԸ կողմից Աջափնյակի ջրամատակարարման ծրագրի շրջանակներում տարվող աշխատանքների մասին: Կապալառու “Շինմաստեր” ՍՊԸ մասնագետներն արդեն իսկ Շինարարների փողոցից մինչեւ Արզումանյան փողոց ձգվող 300մմ տրամագծով վթարված խողովակի վրայի միացումները մեկը մյուսի հետեւից տեղափոխում են հարեւանությամբ անցնող մեկ այլ` 400մմ տրամագիծ ունեցող եւ տեխնիկապես բարվոք վիճակում գտնող ջրագծի վրա: Դրա շնորհիվ հարակից տարածքներում նվազում է ջրի կորուստը, կարգավորվում է ջրամատակարարումը եւ սպառողների մոտ ապահովվում համապատասխան ճնշում: Հերթական ջրանջատման շրջանակներում կապալառուն վերակառուցում էր եւս մեկ դիտահոր, տեղադրում նոր փական ու հարակից շենքերը սնուցող բակային պոմպակայանը միացնում նշված 400մմ տրամագծով խողովակին: Ինչպես նշեց կապալառու կազմակերպության ներկայացուցիչը, հաշվի առնելով Շինարարների փողոցի ծանրաբեռնվածությունը եւ քաղաքապետարանի կողմից շինարարական կազմակերպություններին ներկայացվող պահանջները, այսուհետ դիտահորերը վերակառուցվելու են առանձին-առանձին եւ հնարավորինս արագ, որպեսզի հանրությանը պատճառվող անհանգստությունը նվազագույնի հասցվի: Ահա հիմա էլ “Շինմաստեր” ՍՊԸ-ն ընկերության “Մաշտոց” շահագործման տեղամասի հետ համագործակցելով նպատակ ունի նույն օրը՝ հուլիսի 24-ին երեկոյան ավարտել աշխատանքները եւ վերսկսել Շինարարների, Աբելյան, Ջանիբեկյան, Արզումանյան, Առաքելյան, Էստոնական, Սիսակյան, Եղիազարյան, Լեւոնյան, Հակոբյանց փողոցների, Լենինգրադյան փողոցի 32, 34, 36, 38, 40, 40ա, 42 շենքերի եւ հարակից տարածքների ջրամատակարարումը:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play