ՀՀ ԱԳ նախարաի տեղակալ Սերգեյ Մանասարյանի գլխավորած պատվիրակության այցը Հորդանան


ՀՀ ԱԳ նախարաի տեղակալ Սերգեյ Մանասարյանի գլխավորած պատվիրակության այցը Հորդանան

  • 18-09-2012 16:17:35   | Հորդանան  |  Քաղաքական

Սեպտեմբերի 16-ին Հայաստանի Հանրապետության եւ Հորդանանի Հաշիմյան Թագավորության արտաքին գործերի նախարարությունների միջեւ քաղաքական խորհրդակցություններ անցկացնելու նպատակով Հորդանանի մայրաքաղաք Ամման ժամանեց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանի գլխավորած պատվիրակությունը: Հորդանանի ԱԳ նախարարությունում կայացած հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարներն ու հնարավորությունները, այդ թվում` քաղաքական, տնտեսական, մշակութային, գիտակրթական, հումանիտար եւ այլ հարցեր, ինչպես նաեւ անդրադարձան տարածաշրջանային խնդիրներին: Երկուստեք կարեւորվեց նման խորհրդակցությունների պարբերաբար անցկացումն ու բարձրաստիճան պատվիրակությունների փոխայցելությունները: Նույն օրը ԱԳ նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությունը մասնակցեց Ամմանում ՀՀ պատվավոր հյուպատոսության պաշտոնական բացմանը, այնուհետեւ ՀՀ Անկախության տարեդարձին նվիրված ընդունելություններին, որոնց ներկա էին դիվանագետներ, կառավարության եւ խորհրդարանի անդամներ, հասարակական-քաղաքական գործիչներ, ինչպես նաեւ հայ համայնքի ներկայացուցիչներ: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, ՀՀ ԱԳՆ պատվիրակության այցի շրջանակներում նախատեսվում են նաեւ հանդիպումներ ՀՀԹ արտաքին գործերի, բարձրագույն կրթության եւ գիտության, զբոսաշրջության նախարարների, գործարար խորհրդի, Հորդանանի եւ Ամմանի առեւտրա-արդյունաբերական պալատների անդամների հետ:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play