Ֆրանտիշեկ Շեբեյ. Համայն մարդկության աչքերի առջև վաճառվեց արդարադատությունը


Ֆրանտիշեկ Շեբեյ. Համայն մարդկության աչքերի առջև վաճառվեց արդարադատությունը

  • 25-09-2012 11:05:08   | Սլովակիա  |  Մամլո հաղորդագրություն

Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի /ԵՀՄՖ/ մամլո քարտուղարությունից հայտնում են, որ ԵՀՄՖ-ի նախագահ Աշոտ Գրգորյանը հանդիպել է Սլովակիայի Ազգային Խորհուրդի /ԱԽ/ արտաքին հարաբերությունների դեպարտամենտի նախագահ, հայտնի քաղաքական գործիչ Ֆրանտիշեկ Շեբեյին: Ֆրանտիշեկ Շեբեյը Սլովակիայի հունգարական MOST-HIT կուսակցության պառլամենտական ներկայացուցիչներից է: Հանդիպման ընթացքում քննարկվեց պարոն Շեբեյի Հայաստան ապագա այցի հարցը եւ հունգար-ադրբեջանական կայացած գործարքի շուրջ պարոն Շեբեյի կարծիքը: Վերջինս չափազանց կտրուկ պախարակեց Հունգարիայի կառավարության եւ մասնավորապես վարչապետ Օրբանի գործելաձեւն ու կատարվածն անվանեց 21-դ դարում քաղաքակիրթ երկրի համար անհարիր: Ըստ պարոն Շեբեյի ավելի ստոր գործարք ուղղակի անհնարին է պատկերացնել: Եթե Ադրբեջանից կարելի է սպասել ամեն ինչ, ապա ԵՄ-ը ներկայացնող Հունգարիայի կողմից այսպիսի խաբեբայություն ուղղակի անհավատալի էր ակնկալել: Ըստ պարոն Շեբեյի ոչինչ այլեւս չի կարող փրկել եւ կամ արդարացնել կատարվածը, քանի որ համայն մարդկության աչքերի առջեւ վաճառվեց արդարադատությունը: Պարոն Աշոտ Գրիգորյանի այն հարցին, թե չեք կարծում արդյոք, որ պետական կոռուպցիայի կողքին տեղի է ունեցել նաեւ անձնական շահագրգռվածության բավարարում վարչապետ Օրբանի եւ նրա կողմնակիցների կողմից, պարոն Շեբեյը հայտարարեց, որ անկասկած այդպիսի կոռուպցիայի մեջ կարող են չմեղադրվել միայն կառավարության այն անդամները, որոնք դատապարտել են կատարվածը եւ նույնիսկ դրան դեմ են հանդես եկել ժամանակին: Օրինակ, Հունգարիայի ԱԳ նախարար Յանոշ Մարտոնին: Մնացած բոլորին կարելի է կասկածել եւ անկասկած պատասխան պահանջել: Պարոն Շեբեյը պատրաստ է Հայաստան այցի ժամանակ պաշտոնապես փոխանցելու իր կարծիքը ՀՀ ԱԺ ղեկավարությանը: ԵՀՄՖ-ի մամլո քարտուղարություն 25.09.2012թ.
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play