Գործարկվեց Հայաստանի ոստիկանության նոր վեբ կայքը՝ ԵԱՀԿ աջակցությամբ


Գործարկվեց Հայաստանի ոստիկանության նոր վեբ կայքը՝ ԵԱՀԿ աջակցությամբ

  • 28-09-2012 17:42:34   | Հայաստան  |  Իրավունք

Սեպտեմբերի 28-ին գործարկվեց Հայաստանի ոստիկանության նոր պաշտոնական վեբ կայքը, որը մշակվել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի աջակցությամբ: Նորացված կայքը` www.police.am, նպատակ ունի ապահովել ոստիկանության գործունեության վերաբերյալ առավել թափանցիկություն եւ մեծացել ոստիկանի եւ քաղաքացու միջեւ համագործակցությունը: Կայքը տրամադրում է ոստիկանության ամենօրյա գործունեության, ոստիկանության բյուջեի, թափուր աշխատատեղերի հայտարարությունների ամբողջական նկարագիր եւ տեղեկություններ ոստիկանական կառույցների, բարեփոխումների եւ ոստիկանների նոր կրթական համակարգի վերաբերյալ, ինչպես նաեւ ներկայացնում է ոստիկանության <02> հեռուստահաղորդումը, թերթը եւ ռադիոն: Կայքը ներկայացնում է Հայաստանի ոստիկանության մարզային ստորաբաժանումների քարտեզ` հագեցած համապատասխան տեղեկատվությամբ: Քաղաքացիները կարող են գտնել տեղեկություններ իրենց համայնքի ոստիկանության աշխատակիցների վերաբերյալ, ինչպես նաեւ տարբեր դիմումաձեւերի նմուշներ: Թեժ գծի հեռախոսահամարը հնարավոր է դարձնում քաղաքացիների համար անհապաղ տեղեկացնել ոստիկանությանը ցանկացած խնդրի վերաբերյալ, իսկ կայքի <<Աջակցություն քաղաքացիներին>> բաժինը քաղաքացիներին հնարավորություն է տալիս ոստիկանության ներքին վերահսկողության մարմնին հաղորդել դեպքեր, երբ ոստիկանության ծառայողները անօրինական գործողություն են կամ անպատշաճ վարվելակերպ են ցուցաբերել: Այն նաեւ տրամադրում է համընդհանուր անվտանգության հետ առնչվող տեղեկատվություն: ԵԱՀԿ երեւանյան գրասենյակն աջակցել է Հայաստանի ոստիկանությանը համայնքային ոստիկանության ներդրմանը, ոստիկանության կրթության ոլորտում բարեփոխումներին եւ հասարակական կարգի արդյունավետ պահպանման գործում:
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play