ՎիվաՍել-ՄՏՍ-ն առաջարկում է HTC Wildfire S սմարթֆոն՝ շահավետ պայմաններով
19-10-2012 17:38:09 | Հայաստան | Գիտություն եւ տեխնոլոգիաներ
19-ը հոկտեմբերի, 2012թ., Երեւան, Հայաստան ՎիվաՍել-ՄՏՍ-ը` «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ընկերությունը, ուրախ է տեղեկացնել, որ ընկերության սպասարկման կենտրոններում առաջարկվող HTC Wildfire S սմարթֆոնն այժմ կարելի ձեռք բերել նոր` 99000 դրամ գնով (նախկին 135000 դրամի փոխարեն):
Ավելին` հեռախոսը ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններից ձեռք բերելու դեպքում, կարելի է մասնակցել «Սուպեր սմարթ բոնուս» ծրագրին եւ ստանալ բոնուս` հեռախոսի գնի 50 տոկոսի (49500 դրամի) չափով, որը կարելի է օգտագործել 6 ամսվա ընթացքում` ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից առաջարկվող հետեւյալ ծառայություններից օգտվելու համար. կատարել զանգեր, SMS եւ MMS հաղորդագրություններ ուղարկել ցանցի ներսում եւ ցանցից դուրս, օգտվել ինտերնետից, ակտիվացնել ինտերնետ-փաթեթ, կատարել միջազգային զանգեր, սակագնային պլանի փոփոխություն, ինչպես նաեւ օգտվել ռոումինգից:
Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.vivacell.am կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել մեզ հետ «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել մեր սպասարկման կենտրոններից որեւէ մեկը: