Ինտերնետ հասանելիության ամենօրյա կարիքները բավարարող հարմարավետ սարք՝ Գրպանում


 

Ինտերնետ հասանելիության ամենօրյա կարիքները բավարարող հարմարավետ սարք՝ Գրպանում

  • 18-01-2013 15:33:52   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

ՎիվաՍել-ՄՏՍ-ն առաջարկում է «ՄՏՍ Hay-Fi» շարժական փոքր մոդեմը, որը թույլ է տալիս ստեղծել ինտերնետի մուտքի շարժական կետ`ընկերների, ընտանիքի անդամների և շարժուն աշխատանքային խմբերի համար: Գրպանում տեղավորվող և ինտերնետ հասանելիության ամենօրյա կարիքները բավարարող հարմարավետ այս սարքն ընձեռում է հետևյալ հնարավորությունները.

 
ինտերնետ հասանելիության ապահովում և ներքին ցանցի ստեղծում մինչև 10 սարքի համար (նոութբուք, սեղանի համակարգիչ, պլանշետային համակարգիչ, սմարթֆոն, տեսա- կամ ֆոտոխցիկ, խաղային սարքեր և այլն), 
պաշտպանված ներքին անլար ցանցի ստեղծում,
անմիջապես համակարգչից SMS-ների ուղարկում և ստացում:
 
 
«ՄՏՍ Hay-Fi» մոդեմը գործարկելու համար անհրաժեշտ է պարզապես տեղադրել համապատասխան բջջային քարտն «ՄՏՍ Hay-Fi»-ի մեջ: Եթե սարքը չունի Wi-Fi-ի հնարավորություն, այն կարելի է «ՄՏՍ Hay-Fi»-ին միացնել USB լարի միջոցով:
 
«ՄՏՍ Hay-Fi»-ի միջոցով կարելի է մուտք գործել ինտերնետ ու ստեղծել ներքին ցանց ցանկացած տեղում և ցանկացած պահի:  
«ՄՏՍ Hay-Fi»-ն արժե 32000 դրամ: Այն համատեղելի է ստորև բերված «ՄՏՍ կոնեկտ» չորս սակագնային պլաններից յուրաքանչյուրի հետ: Ի դեպ, առնվազն 18 ամսով բաժանորդագրվելու դեպքում սարքը տրամադրվում է հատուկ պայմաններով.
 
Սակագնային պլան ՄՏՍ Hay-Fi
«ՄՏՍ կոնեկտ անսահմանափակ» անվճար
«ՄՏՍ կոնեկտ անսահմանափակ +» անվճար
«ՄՏՍ կոնեկտ 256» 5000 դրամ
«ՄՏՍ կոնեկտ ուսանողական» 3000 դրամ
 
Բոլոր գները ներառում են ԱԱՀ:
 
             ՎիվաՍել-ՄՏՍ-ը (Ղ-Տելեկոմ ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենահզոր 2G/3.75G/4G ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: ՎիվաՍել-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.vivacell.am
* * *
«Բջջային Հեռահամակարգեր» ԲԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանի և ԱՊՀ երկրների բջջային կապի խոշորագույն օպերատորն է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի, քան 100 միլիոն բաժանորդի: Ռուսաստանի բոլոր տարածաշրջանների, ինչպես նաև Հայաստանի, Բելառուսի, Ուկրաինայի և Թուրքմենստանի բնակչությունը, որտեղ ՄՏՍ-ը և իր դուստր ձեռնարկություններն ունեն լիցենզիա GSM ստանդարտներին համապատասխան ծառայություններ մատուցելու համար, կազմում է ավելի քան 200 միլիոն մարդ: 2000թ-ից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ