Այսօր Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օրն է


Այսօր Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օրն է

  • 27-01-2013 11:52:29   | Իսրայել  |  Քաղաքական

 

Յուրաքանչյուր տարի հունվարի 27-ը նշվում է որպես Հոլոքոստի զոհերի հիշատակի օր (International Holocaust Remembrance Day):
1945 թվականին այդ օրը Սովետական Միության բանակի զինվորները ազատել են Աուշվից՝ Օսվենցիմ, կոնցենտրացիոն ճամբարի կալանավորներին:
2005 թվականի նոյեմբերի 1-ին ՄԱԿ-ի Վեհաժողովի կողմից այդ օրը սահմանվել է որպես Հոլոքոստի զոհերի հիշատակի օր:  
ՄԱԿ-ի բանաձեւում ասվում է Հոլոքոստի որպես պատմական իրադարձության ժխտման անթույլատրելիության մասին, ինչպես նաեւ կոչ է արվում զարգացնել ցեղասպանության մասին կրթական ծրագրերը եւ որպես պատմական հուշարձաններ պահպանել այն վայրերը, որտեղ տեղի են ունեցել հրեաների զանգվածային սպանություններ:
Նոյյան տապան  -   Քաղաքական