Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատվիրակությունը՝ Արցախում է


Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատվիրակությունը՝ Արցախում է

  • 20-02-2013 12:32:40   |   |  Քաղաքական

 

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 20-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատվիրակությանը՝ խորհրդարանի փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանի գլխավորությամբ:
Հանդիպմանը քննարկվել են օրենսդրական դաշտում հայկական երկու հանրապետությունների համագործակցությանը վերաբերող հարցեր: 
Երկուստեք նշվել է Հայաստանի եւ Արցախի խորհրդարանների միջեւ կապերի հետեւողական խորացման եւ ընդլայնման մասին: Նախագահ Սահակյանի խոսքով` այն կարեւոր է թե ներքին, թե արտաքին քաղաքական տեսանկյուններից:
Հանդիպմանը ներկա էին ԼՂՀ ԱԺ փոխխոսնակ Արթուր Թովմասյանը, ԼՂՀ Նախագահի խորհրդական - Ազգային ժողովում Նախագահի մշտական ներկայացուցիչ Վասիլի Աթաջանյանը:Այս մասին «ՆՏ»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
 
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play