ԱՄՆ-ի արեւելյան ծովափին սպասվող ձյան առատ տեղումների պատճառով չեղյալ են հայտարարվել 900-ից ավելի ավիաչվերթեր


ԱՄՆ-ի արեւելյան ծովափին սպասվող ձյան առատ տեղումների պատճառով չեղյալ են հայտարարվել 900-ից ավելի ավիաչվերթեր

  • 06-03-2013 12:41:09   | ԱՄՆ  |  Միջազգային

 

ԱՄՆ-ի արեւելյան ծովափին սպասվող ձյան առատ տեղումների պատճառով չեղյալ են հայտարարվել 900-ից ավելի ավիաչվերթեր: Դրանց մեծ մասն այս կամ այն կերպ կապված է Վաշինգտոնի Դալեսի եւ Ռեյգանի անվան օդանավակայանների հետ, հաղորդում է «Արմենպրես»-ը:
 
Եղանակի ազգային ծառայությունը նախազգուշացրել է, որ մարտի 5-ի կեսգիշերից մինչեւ հաջորդ օրվա առավոտ մայրաքաղաքի տարածաշրջանում կարող է տեղալ 20 սանտիմետր ձյուն: Իրադրությունը կարող է բարդանալ քամու՝ ժամում 50 կիլոմետրի հասնող պոռթկումներով:
 
Նոյյան տապան  -   Միջազգային