Դիտարկում կանցկացնի ԼՂՀ Մարտակերտի շրջանի Թալիշ բնակավայրի մերձակայքում


Դիտարկում կանցկացնի ԼՂՀ Մարտակերտի շրջանի Թալիշ բնակավայրի մերձակայքում

  • 11-03-2013 18:12:53   |   |  Քաղաքական

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` մարտի 14-ին ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում կանցկացնի ԼՂՀ Մարտակերտի շրջանի Թալիշ բնակավայրի մերձակայքում: 
 
ԼՂՀ տարածքից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Իրժի Աբերլեն /Չեխիա/ և Եվգենի Շարովը /Ուկրաինա/, ինչպես նաև ԵԱՀԿ բարձր մակարդակի պլանավորման խմբի ներկայացուցիչ Պավլո Շամաևը:
 
Շփման գծի հակառակ կողմից դիտարկումը գլխավորելու է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկը:
 
ԼՂՀ իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը եւ ապահովել ԵԱՀԿ առաքելության անդամների անվտանգությունը:
 
ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցելու են ԼՂՀ արտաքին գործերի նախարարության եւ պաշտպանության նախարարության ներկայացուցիչները:
 
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play