Րաֆֆի Հովհաննիսյանը կավարտի հացադուլը Սբ. Զատիկին


Րաֆֆի Հովհաննիսյանը կավարտի հացադուլը Սբ. Զատիկին

  • 30-03-2013 02:50:27   | Հայաստան  |  Քաղաքական

Մենք կտոնենք մեր Հարությունը

29 մարտի 2013թ., Երեւան: Ազատության հրապարակում գումարված մեծ հանրահավաքում, տասնյակ հազարավոր քաղաքացիների` իրենց նախագահին ուղղված ողջույնների ներքո Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը այսօր հայտարարեց, որ կավարտի իր 22-օրյա հացադուլը Սբ. Զատիկին եւ անմիջապես կմեկնի մարզային հաղթարշավի, ապրիլի 9-ի Նոր Հայաստանի երդմնակալությանն ընդառաջ:
«Մեր ինքնամաքրումն ավարտվեց»,- դիմեց Հովհաննիսյանը հավաքված բազմությանը: «Մեզանից յուրաքանչյուրը ինքնամաքրվեց վախից եւ երկչոտությունից: Այժմ մեր պայքարի նոր եւ վերջին փուլը պետք է սկսվի: Մենք պետք է պայքարենք սկզբունքայնությամբ, քաջությամբ եւ անբեկանելի համոզումով, որ ինքներս ենք մեր հայրենիքի իրական տերերը: Եվ ապրիլի 9-ին մենք առհավետ կփոխենք մեր ճակատագիրը: Մենք հարություն կապրենք»:
Հովհաննիսյանը եւ իր աջակիցները «Բարեւի» հեղափոխության այս փուլի ավարտը կնշեն վաղը, ժամը 18:00-ին հրապարակում կայացող համերգով, որին կմասնակցեն «Բամբիռ» ռոք համույթը եւ հայտնի երգչուհի Լիլիթ Պիպոյանը:
Մարտի 31-ին, կիրակի օրը 10:00-ին կարճ հանրային հայտարարությունից հետո Հովհաննիսյանը կհեռանա Ազատության հրապարակից` եկեղեցում պատարագի մասնակցելու եւ Սբ. Հարության տոնը ընտանիքի հետ նշելու: 
Հաջորդ օրը, ապրիլի 1-ին, կմեկնարկի Հովհաննիսյանի չորսօրյա մարզային «ազգային զորահավաքային արշավը», որի ընթացքում նա կհավաքագրի քաղաքացիների բանակ` Նոր Հայաստանի ազատագրման համար:
Ինչպես միշտ արշավը կեզրափակվի Ազատության հրապարակում գումարվող հանրահավաքով` ուրբաթ, ապրիլի 5-ին, ժամը 18:00-ին: Այդ օրը Հովհաննիսյանը կքննարկի շատ սպասված ապրիլի 9-ի արարողություններին վերաբերող կազմակերպչական հարցեր, երբ Հայաստանի քաղաքացիները վեր կելնեն պատմություն կերտելու:
 
 
Րաֆֆի Հովհաննիսյանի մարզային հաղթարշավի ժամանակացույցը.
 
1 ապրիլի 2013թ.  - Կապան 10:00, Գորիս 12:00, Սիսիան 13:30, Եղագնաձոր 15:30, Արարատ 17:00, Գորավան 17:45, Արտաշատ 18:00
 
2 ապրիլի 2013թ. – Եղվարդ 9:30, Ուջան 10:30, Թալին 11:00, Արթիկ 13:00, Գյումրի 14:00, Արմավիր 17:00, Էջմիածին 18:00
 
3 ապրիլի 2013թ. – Աբովյան 9:30, Նոր Հաճըն 10:30, Մարտունի 12:30, Սեւան 14:00, Իջեւան 16:00, Բերդ 18:00
 
4 ապրիլի 2013թ. – Նոյեմբերյան 10:00, Ալավերդի 11:30, Վանաձոր 13:00, Սպիտակ 14:30, Ապարան 15:30, Աշտարակ 17:00
 
 
Ազատության հրապարակում նախապատրաստական հանրահավաք
2013թ. ապրիլի 5-ին, ժամը 18:00-ին
 
Նոր Հայաստանի երդմնակալության արարողություն Ազատության հրապարակից
2013թ. ապրիլի 9-ին, ժամը 11:00-ից
 
 
 
 
Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբ
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play