Ցուցահանդես՝ նվիրված Մտավոր սեփականության ու Հանուն երկխոսության և զարգացման մշակութային բազմազանության համաշխարհային օրերին


Ցուցահանդես՝ նվիրված Մտավոր սեփականության ու Հանուն երկխոսության և զարգացման մշակութային բազմազանության համաշխարհային օրերին

  • 07-05-2013 15:54:32   | Հայաստան  |  Հասարակություն

 

Այսօր ՄԱԿ-ի գրասենյակում տեղի ունեցավ «Մշակութային միջազգային երկխոսություն» թեմայով լուսանկարների ցուցահանդեսի բացումը, որը նշում է Մտավոր սեփականության ու Հանուն երկխոսության և զարգացման մշակութային բազմազանության համաշխարհային օրերը:
 
Ցուցադրվեցին հայ լուսանկարչուհի/արվեստագետ Տաթև Մնացականյանի սև ու սպիտակ լուսանկարները՝ նվիրված հայ և եգիտպացի հայտնի նկարիչների և քանդակագործների: Նրա արվեստը գրավեց երիտասարդներին, արվեստագետներին, միջազգային համայնքին, քաղաքացիական հասարակությանը, լրատվամիջոցներին և հանրությանը:
 
Ցուցահանդեսի նպատակն է բարձրացնել հանրային իրազեկությունը արժանավոր արվեստագետների նկատմամբ, ովքեր նվիրել են իրենց կյանքը արվեստի զարգացմանն ու խաղաղության, հանդուրժողականության և մշակութային բազմազանության խթանմանը: Տաթև Մնացականյանը նախատեսում է ներառել Արևմտյան Եվրոպայի, Մերձավոր Արևելքի, Միացյալ Նահանգների, Կանադայի և Ռուսաստանի այն երկրներն ու քաղաքները, որտեղ կան մեծ հայկական համայնքներ և որոնք ծառայում են որպես ազգերի միջև մշակութային կամուրջ:
 
Մարիա Դոցենկոն, ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչության ներկայացուցիչն ասաց. «Հայկական արվեստի, դրա հարուստ ավանդույթների միջոցով, որոնք զարգացրել են իրենց ուժն ու գունագեղությունը տարբեր քաղաքակրթությունների խաչմերուկին, մենք ցանկանում ենք հանրության ուշադրությունը սևեռել մշակութային բազմազանության, հանդուրժողականության և տարբեր ազգերի միջև երկխոսության խթանման վրա: Ես հավատում եմ, որ արժանավոր արվեստագետներին մեծարող այս ցուցահանդեսը հաջորդ երիտասարդ սերնդին կօժտի ստեղծագործ մտքով: ՄԱԿ-ի գրասենյակի դռները ավանդաբար բաց են հայ այն արվեստագետների առջև, ովքեր օգտագործում են իրենց ստեղծագործ միտքն ու տաղանդը՝ տարածելու ՄԱԿ-ի արժեքները՝ ուղղված խաղաղության, մշակութային բազմազանության, գենդերային հավասարության և կայուն զարգացման ապահովմանը»:
 
Ընդգծելով այս տարվա թեման՝ «Ստեղծագործ միտք՝ հաջորդ սերունդը»՝ Ֆրենսիս Գարին, Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենը կոչ արեց երիտասարդներին երազել անհնարինի մասին: «Իմ ուղերձն է հաջորդ սերդին շարունակել ստեղծագործել, շարունակել նորարարությամբ զբաղվել: Եվ շարունակել մտածել, թե մտավոր սեփականությունն ինչպես պետք է իրագործի իր դերը՝ ուղղված ապագայի ստեղծագործ մտքի և նորարարության հասարակական կառավարմանն ու պաշտպանությանը»:
 
Լուսանկարիչ Տաթև Մնացակայնանն ավելացրեց. «Ես ցանկանում եմ ավելի խթանել հայ արվեստի գեղեցկությանը և հանդուրժողականության ու բազմազանության հանդեպ հարգանքի դրա սզբունքներին: Շնորհիվ ՄԱԿ-ի ՝ ես կարողացա կիսվել հանրության հետ իմ աշխատանքներով, որոնք նախկինում ցուցադրվել են ՀՀ Ազգային ժողովում և Ուզբեկստանի Տաշքենդ քաղաքում»:
 
Ցուցահանդեսը հանրության համար բաց կլինի ՄԱԿ-ի գրասենյակում մինչև մայիսի վերջ:
 
Մտավոր սեփականության համաշխարհային օրվա մասին հավելյալ տեղեկությունների համար՝  http://www.un.org/apps/news/story.asp?NewsID=44767&Cr=wipo&Cr1=#.UYN9gKI4PqA
 
Հանուն երկխոսության և զարգացման մշակութային բազմազանության համաշխարհային օրվա մասին տեղեկությունների համար՝ http://www.un.org/en/events/culturaldiversityday/
 
ՄԱԿ-ի մասին ընդհանուր տեղեկությոնների համար՝ www.un.org
 
ՄԱԿ-ի գրադարանների մասին տեղեկությունների համար: http://www.un.org/depts/dhl/sflib/libnet.htm
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն