Հայաստանի արտգործնախարարն ընդունեց Եվրախորհրդի Մարդու<br /> իրավունքների հարցերով հանձնակատարին<br />


Հայաստանի արտգործնախարարն ընդունեց Եվրախորհրդի Մարդու
իրավունքների հարցերով հանձնակատարին

  • 21-01-2011 18:10:00   | Հայաստան  |  Իրավունք
ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հունվարի 21-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Եվրոպայի Խորհրդի Մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Թոմաս Համարբերգի գլխավորած պատվիրակությանը: Կողմերը կարեւորեցին ՀՀ-ԵԽ ընդլայնվող համագործակցությունը եւ դրա շրջանակներում իրականացվող բարեփոխումները: Թոմաս Համարբերգի խնդրանքով Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները: Ըստ ՀՀ ԱԳՆ Մամուլի եւ տեղեկատվության վարչության հաղորդագրության, զրուցակիցները անդրադարձ կատարեցին նաեւ տարածաշրջանային մի շարք խնդիրների:
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play