Հունվարի 17-ից 21-ն արտարժույթի ներբանկային շուկայում գնվել է շուրջ 60.1 մլն ԱՄՆ դոլար, վաճառվել` շուրջ 67.3 մլն ԱՄՆ դոլար


Հունվարի 17-ից 21-ն արտարժույթի ներբանկային շուկայում գնվել է շուրջ 60.1 մլն ԱՄՆ դոլար, վաճառվել` շուրջ 67.3 մլն ԱՄՆ դոլար

  • 21-01-2011 17:18:12   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հունվարի 17-ից 21-ն արտարժույթի ներբանկային շուկայում գնվել է 60 մլն 84 հազար 760 ԱՄՆ դոլար` 365.71 դրամ 1ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, վաճառվել 67 մլն 268 հազար 573 ԱՄՆ դոլար` 367.2 դրամ միջին փոխարժեքով: Ըստ Հայաստանի Կենտրոնական բանկի Հասարակայնության հետ կապերի ծառայության հաղորդագրության, նույն ժամանակահատվածում միջբանկային շուկայում իրականացվել է 2 մլն 300 հազար ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք՝ 366.72 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 16 մլն 510 հազար ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 368.5 դրամ 1 ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Հունվարի 10-ից 16-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 17.7 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերինը` 28.1մլն ԱՄՆ դոլար:
Նոյյան տապան  -   Տնտեսություն