Մահացել է հայ անվանի դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանը


Մահացել է հայ անվանի դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանը

  • 26-09-2013 22:27:09   | Հայաստան  |  Մշակույթ

Մահացել է հայ անվանի դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանը:

Սոս Սարգսյանը ծնվել է 1929 թվականի հոկտեմբերի 24-ին Ստեփանավան քաղաքում։ 1948 թ. տեղափոխվել է Երևան և աշխատել Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում` որպես դերասան։

Տարիներ շարունակ նա եղել է Ազգային ակադեմիական թատրոնի և կինոյի առաջատար դերասանը:

1997-2006 թթ. եղել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտորը:

1991 թ. հիմնել է «Համազգային» թատրոնը և մինչ օրս հանդիսանում է թատրոնի գեղարվեստական ղեկավարը:

Ս. Սարգսյանն արժանացել է ՀՀ Ժողովրդական արտիստի, ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչումներին, պարգևատրվել է Մեսրոպ Մաշտոցի անվան շքանշանով, պետական մրցանակի եռակի դափնեկիր է:

Տարիներ շարունակ նա եղել է Ազգային ակադեմիական թատրոնի և կինոյի առաջատար դերասանը: 1997-2006 թթ. եղել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտորը: 1991 թ. հիմնել է «Համազգային» թատրոնը և մինչ օրս հանդիսանում է թատրոնի գեղարվեստական ղեկավարը: Ս. Սարգսյանն արժանացել է ՀՀ Ժողովրդական արտիստի, ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչումներին, պարգևատրվել է Մեսրոպ Մաշտոցի անվան շքանշանով, պետական մրցանակի եռակի դափնեկիր է:

Խաղացած դերերը թատրոնում

Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում

1949 – Հետախույզները՝ գեներալ-լեյտենանտ
1949 – Փաթիկ՝ սպա
1949 – Քեռի Թոմի խրճիթը՝ Ջորջ
1950 – Կախարդական տակառը՝ Հովիվ Բահիր

Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում

1955 – Նամուս՝ Ջավադ
1958 – Արտաշես՝ Վերջին մեխակները
1958 – Չհանգչող աստղերը՝ Վադիմ
1962 – Վարդանանք՝ կափողիկոս
1964 – Ռոմեո և Ջուլետ՝ Տիբալտ
1966 – Սալեմի վհուկները՝ Ջոն Պրոկտոր
1966 – Պեպո՝ Զիմզիմով
1967 – Աշխարհը շուռ է եկել՝ Էդվարդ
1968 – Դոն Քիշոտ՝ Դոն Քիշոտ
1969 – Օթելլո՝ Յագո
1971 – Խաղողագործը՝ Գրիգոր Թորգոմյան
1975 – Ծանր է Հիպոկրատի գլխարկը՝ Արտաշես
1975 – Նյուրբերգյան վերջաբանը՝ Ռիբենտրոպ
1976 – Դատավոր՝ Դրաստամատ
1977 – Կենդանի դիակ՝ Կարենին
1977 – Խաչմերուկ՝ Վարդան Ադամյան
1981 – Հացավան՝ Մացակ Ավագյան
1982 – Ջոն արքա՝ Ջոն արքա

«Համզգային» թատրոնում

Իր կողմից արված բեմադրությունները

1992 – Սանիտայի թաղապետը
1993 – Լիր արքա
1994 – Մի գավաթ բարություն
2006 – Ծննդյա տոները Կուպիելլոյի տանը
2007 – Խեղճ Պետրոս
2009 – Չեխովյան կատակներ

Դերերը

1992 – Սանիտայի թաղապետը՝ Անտոնիո Բարականո
1993 – Լիր արքա՝ Լիր արքա

Խաղացած դերերը կինոյում

1959 – Նվագախմբի տղաները՝ Արտյոմ
1960 - Նվագախմբի տղաները՝ Արտաշես
1961 - Լուսաբացից առաջ՝ Եգոր
1961 - Ճանապարհ՝ Դայան
1962 - Տերն ու ծառան՝ Մանաս
1963 – Ճանապարհ՝ կոլխոզի նախագահ
1964 - Քահանայի ուխտը՝ քահանա
1967 - Եռանկյունի՝ Մկրտիչ
1968 - Ստեղ մարդ էր ապրում՝ Մուրադ
1969 - Գարունա, ձյունա արել՝ Կոմիտաս
1969 - Մենք ենք, մեր սարերը՝ միլիցիայի լեյտենանտ
1970 - Լենինն ու Ալին՝ Ալի
1970 - Հեղնար աղբյուր՝ վարպետ Մկրտիչ
1971 - Խաթաբալա՝ Զամբախով
1972 - Սոլյարիս՝ Գիբարյան
1973 - Քաոս՝ Սմբատ Ալիմյան
1973 - Ժայռը՝ Հայրապետ
1973 - Խաղողի վազը՝ Վարդան
1974 - Պինդ քարը՝ Սեվոյան
1975 - Իմ սիրտը լեռներում է՝ Բեն Ալեքսանդր
1975 - Էս կանաչ կարմիր աշխարհը
1975 - Ձեռք կբերես մարտադաշտում՝ Ապրեսյան
1976 - Եվ ապա դու ետ կգաս՝ Բաբայան
1976 - Ծնունդ՝ Մուրզա
1977 - Նահապետ՝ Նահապետ
1978 - Հույսի աստղը՝ Մովսես
1978 - Հետաքննիչ հանձնաժղովը՝ Մադոյան Սարգիս
1979 - Կապույտ առյուծ՝ ոսկերիչ
1979 - Մահ ձիու վրա՝ Գայի հայրը
1979 - Ձորի Միրո՝ Միրո
1979 - Կյանքի լավագույն օրերը
1980 - Յոթ սարերի ետևում՝ Հովսեփ

Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play