Հայաստանը սգում է հայ թատրոնի և կինոյի մեծագույն վարպետ Սոս Սարգսյանի երկրային կյանքի ավարտը. Սերգո Կարապետյան


Հայաստանը սգում է հայ թատրոնի և կինոյի մեծագույն վարպետ Սոս Սարգսյանի երկրային կյանքի ավարտը. Սերգո Կարապետյան

  • 27-09-2013 18:19:16   | Հայաստան  |  Մշակույթ

 
Հայաստանը սգում է իր ամենապայծառ որդիներից մեկի՝ հայ թատրոնի և կինոյի մեծագույն վարպետ Սոս Սարգսյանի երկրային կյանքի ավարտը։ Դժվար է գտնել որևէ հայի, ով չի հիացել ու հուզվել անվանի դերասանի, թատրոնի մեծ երախտավորի կերտած շուրջ քառասուն դերակատարումներով, հռչակավոր հայի մարդկային բարձր արժանիքներով ու տաղանդավոր արվեստագետին հատուկ մեծ խղճով ու մարդասիրությամբ, ով նաև ՀՀ գյուղատնտեսության նախարարության կոլեգիայի անդամ էր։
 
ՀՀ գյուղատնտեսության նախարարության ամբողջ անձնակազմի և իմ անունից մեր խոնարհումն ու ցավակցությունն ենք հայտնում ՀՀ ժողովրդական արտիստ, պետական մրցանակների դափնեկիր Սոս Սարգսյանի հարազատներին, մտերիմներին, նրա անկրկնելի արվեստի բոլոր երկրպագուներին, ասել է, թե՝ բոլորիս։ Որպես մխիթարություն ընդունենք այն իմաստնությունը, որ ամենամեծերը երբեք չեն հեռանում, որովհետև նրանք չեն պատկանում որևէ ժամանակի, նրանք հավերժությանն են։
 
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյան
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play