Գյումրու վագոն-տնակներում այդպես էլ չի նշմարվում աղքատության եզրագիծը (Տեսանյութ)


Գյումրու վագոն-տնակներում այդպես էլ չի նշմարվում աղքատության եզրագիծը (Տեսանյութ)

  • 25-11-2013 13:08:42   | Հայաստան  |  Հասարակություն



 
«Շիրակ կենտրոնը» շարունակում է վառելափայտ բաժանել Գյումրու վագոն-տնակներում և կիսակառույց շինություններում բնակվող, գործազրկության և ծայրահեղ աղքատության մատնված ընտանիքներին: Յուրաքանչյուր այցից հետո թվում է, թե վերջ, այլևս հնարավոր չէ հանդիպել նախորդներից առավել ծանր պայմաններում ապրող ընտանիքների և երեխաների, սակայն ավաղ, այդպես չէ։ Յուրաքանչյուր օր հանդիպում ենք սոցիալապես առավել խոցելի ընտանիքների… Նշենք, որ Գյումրու վագոն-տնակներում բնակվող սոցիալապես անապահով ընտանիքներին ջերմություն պարգևելու նպատակով, կազմակերպությունը նախաձեռնել է «10.000 պարկ վառելափայտ անօթևան ընտանիքներին» ակցիա, որին արդեն իսկ միացել են`
1. Ամերիկյան «Փարոս» և «Մարկ Թոգնաջի հիշատակի» հիմնադրամները, "Marc Tognazzi Memorial Found" and "Paros Foundation" - 300 պարկ: 
2. Ամերիկահայ բարերար Էլվիս Մադաթյան - 200 պարկ: 
3. Լոնդոնում բնակվող մեր նախկին համաքաղաքացի Գարիկ Բարսեղյանի - 10 պարկ: 
4. Ստոկհոլմի «Շիրակ» Շվեդիա-Հայաստան բարեգործական միությունը "Swedish Armenian society, "Shirak " in Stockholm " – 150 պարկ: 
5. Ֆրանսիայում գործող " Le Cercle d'Ecrits Caucasiens " հրատարակչության կողմից – 40 պարկ: 
6. Ֆեյսբուքի օգտատերեր Lars Knudsen and Lilit Gevorgyan-10 պարկ: 
7. Ֆեյսբուքի օգտատերեր Pedro Zarokian and Yvette Ghazaryan-5 պարկ: 
8. «Գոլոլեան Հիմնադրամ», Տորոնտո, Կանադա, The Kololian Foundation, Toronto, Canada - 100 պարկ Վաղուց շարքից դուրս եկած վագոն-տնակներում բնակվող մի շարք ընտանիքների ապրելակերպի և նրանց վառելափայտի տրամադրման, «Շիրակ կենտրոնի» ձեռնարկի մասին հերթական տեսանյութը` առանց մեկնաբանության:
 
Դուք նույնպես կարող եք օժանդակել «Շիրակ կենտրոնի» նախաձեռնած «10.000 պարկ վառելափայտ անօթևան ընտանիքներին» ակցիային
http://shirakcentre.org/hy/10000parkvarelapyt/20427-shirak-centre-ngo 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play