Վերակառուցվում է Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջը


Վերակառուցվում է Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջը

  • 05-02-2014 12:33:26   |   |  Բարեգործություն

«Հայաստան» Համահայկական Հիմնադրամի Բարերար անդամ մոսկվաբնակ հայ գործարար Արմեն Շախազիզյանի հովանավորությամբ եւ ԼՂՀ կառավարության համաֆինանսավորմամբ վերակառուցվում է Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջը: 
 
1925 քմ. ընդհանուր մակերեսով շենքն ուժեղացվել է եւ արտաքինից երեսպատվել մարմարե սալիկներով: Շենքը, ներառյալ տանիքը, վերահատակագծվել է, ինչի  արդյունքում խորհրդային շրջանում կառուցված այս գեղեցիկ ընդարձակ կառույցն ամիսներ անց կդառնա արդի պահանջներին համապատասխան կրթական հաստատություն`  լուսավոր աստիճանավանդակներով, հարմարավետ հանդիսությունների դահլիճով եւ համապատասխան ձայնամեկուսացում ունեցող դասասենյակներով: 
 
Հիշեցնենք, որ Արմեն Շախազիզյանի հովանավորությամբ վերջին երեք տարիների ընթացքում հիմնանորոգվել է Ստեփանակերտի տուն-ինտերնատը: Բարերարը ներդրումներ է կատարել նաեւ Արցախի ջրամատակարարման համակարգում:      
 
Ծրագրի պատասխանատու` Հակոբ Գյուլգյուլյան                                       
Հասարակայնության հետ կապերի բաժին    
 
                 
 
Նոյյան տապան  -   Բարեգործություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play