Լոս Անջելեսում ցուցադրվել են Ադրբեջանի ազգային փոքրամասնությունների խայտառակ վիճակի մասին ֆիլմեր (Տեսանյութ)


Լոս Անջելեսում ցուցադրվել են Ադրբեջանի ազգային փոքրամասնությունների խայտառակ վիճակի մասին ֆիլմեր (Տեսանյութ)

  • 10-02-2014 13:59:46   | ԱՄՆ  |  Հասարակություն


«Հայրենիք» հայրենակցական խորհրդի (ԱՄՆ) Լոս Անջելեսի գրասենյակում տեղի է ունեցել «Ադրբեջան՝ ժողովուրդների գերեզմանոց», «Միասնություն արյան վրա» և «Ադրբեջանն էթնոնիմի փնտրտուքում» ֆիլմերի ցուցադրությունը: Միջոցառմանը մասնակցել են ԱՄՆ արևտմյան ափին բնակվող հայորդիներն ու պատմության հեգնանքով Ադրբեջանի կազմում հայտնված անկախության ձգտող ժողովուրդների ներկայացուցիչները՝ ԱՄՆ-ում թալիշական հասարակական կազմակերպության ղեկավար Էլմար ՈՒդինովի և ավարական կազմակերպության համակարգող Ռաշադ Էլչինովի գլխավորությամբ:
Նշենք, որ ցուցադրված ֆիլմերը նկարահանվել են 2013 թվականի ընթացքում «Արցախում Սուվորովի և Մադատովի ռազմական ուսումնարան» ծրագրի իրականացման կոմիտեի պատվերով: Ցուցադրության մասնակիցները բարձր են գնահատել նմանատիպ ֆիլմերի ստեղծումը՝ Ադրբեջանի իշխանությունների կողմից սանձազերծած միջազգային ապատեղեկատվությանը հակազդելու նպատակով:
«Հայրենիք» հայրենակցական խորհուրդն հանձն է առել կազմակերպել ֆիլմերի ցուցադրությունները նաև ԱՄՆ այլ քաղաքներում:
 
Ներկայացնում ենք ֆիլմերից մեկը՝ «Ադրբեջանն էթնոնիմի փնտրտուքում»-ը:
 
Արամ Սարգսյան
ԱՄՆ «Հայրենիք» հայրենակցական խորհրդի համակարգող
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play