Անօթևան ազատամարտիկը երկրաշարժից մինչև օրս սպասում է բնակարանային փոխհատուցման (Տեսանյութ)


Անօթևան ազատամարտիկը երկրաշարժից մինչև օրս սպասում է բնակարանային փոխհատուցման (Տեսանյութ)

  • 25-02-2014 13:58:26   | Շիրակի մարզ  |  Հասարակություն



Գյումրու վագոն-տնակներից մեկում բնակվող, երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցող ազատամարտիկ Խաչիկ Նանիջանյանի ընտանիքը 1988 թ.-ի երկրաշարժից մինչև օրս սպասում է բնակարանային փոխհատուցման:
 
Ավելին, վիրավոր ազատամարտիկի տնակի տարածքը դեռ վեց տարի առաջ, առանց իր գիտության օտարվել է Գյումրու նախկին քաղաքապետի կողմից: Տնակը և հատկապես կտուրի մասը շարքից դուրս են եկել: Ընտանիքի եկամտի միակ աղբյուրը զինվորական հաշմանդամության թոշակն է, որը բավարարում է միայն դեղորայք ձեռք բերելուն: Գյումրեցի անօթևան ազատամարտիկի բնակարանային խնդիրների մասին առավել մանրամասն՝ «Շիրակ կենտրոնի» պատրաստած տեսանյութում, առանց մեկնաբանության:
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play