Շարունակվում է բռնցքամարտի Հայաստանի պատանիների առաջնությունը


Շարունակվում է բռնցքամարտի Հայաստանի պատանիների առաջնությունը

  • 18-03-2014 18:26:57   | Հայաստան  |  Սպորտ

«Դինամո» մարզադահլիճում շարունակվում է բռնցքամարտի  Հայաստանի պատանիների առաջնությունը: Մարտի 18-ին որոշ քաշային կարգերում հայտնի դարձան կիսաեզրափակչի մասնակիցները: 46 կգ քաշային կարգում կիսաեզրափակչի ուղեգիր նվաճեցին Արսեն Աբգարյանը, Ժիրայր Սարգսյանը, Վաղարշակ Սարգսյանը և Վահե Դավոյանը: 48 կգ քաշային կարգի ¼ եզրափակչում իրենց մենամարտերը հաղթանակով ավարտեցին և կիսաեզրափակիչ դուրս եկան Օլիմպիական հերթափոխի քոլեջի սան Վահե Բադալյանը, Վլադիմիր Ենգիբարյանի մարզադպրոցը ներկայացնող Արթուր Բարեյանը, ինչպես նաև  Վանաձորի մարզադպրոցի ներկայացուցիչներ Տիգրան Սարիբեկյանն ու Արեն Հարությունյանը: 52 կգ քաշային կարգի կիսաեզրափակչում միմյանց հետ կմրցեն դինամոյական Գարիկ Վարդանյանն ու Պոլիտեխնիկ մարզական ակումբը ներկայացնող Զոհրաբ Ղազարյանը: Այս քաշային կարգում կիսաեզրափակչի մյուս զույգը կկազմեն Մնացական Հարությունյանն ու Աշոտ Մխիթարյանը: 57 կգ քաշային կարգի  կիսաեզրափակչում ռինգ դուրս կգան Կարեն Մարգարյանը, Արտուշ Վաթյանը, Գևորգ Հարությունյանը և Հարություն Պապիկյանը: 66-ում՝  Դավիթ Արաբյանը, Փայլակ Ղազարյանը, Դավիթ Թարոյանը և Գուրգեն Մադոյանը: 75 կգ քաշային կարգի ¼ եզրափակչում իրենց մենամարտերը հաղթանակով ավարտեցին  Վան Մելքումյանը, Կարեն Հակոբյանը, Ժորա Ղազարյանը և Գևորգ Զաքարյանը: 80 կգ քաշային կարգի կիսաեզրափակչում ռինգ դուրս կգան Էդիկ  Մաղաքյանը, էմիլ Հովհաննիսյանը, Սարգիս Հովհաննիսյանը և Ալյոշա Ստամբոլցյանը :
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունից հայտնում են, որ մարտի 19-ին հայտնի կդառնան նաև 50 կգ, 60 կգ , 63 կգ , 70 կգ , +80կգ   քաշային կարգերի կիսաեզրափակչի մասնակիցները: Մրցումների սկիզբը ժամը 13:00-ին:
 
Հարգանքով՝
 
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play