ԼՂՀ ԱԳՆ ղեկավարն ընդունել է դեսպան Կասպշիկին


ԼՂՀ ԱԳՆ ղեկավարն ընդունել է դեսպան Կասպշիկին

  • 18-03-2014 18:39:38   |   |  Քաղաքական

Մարտի 18-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին:
ԼՂՀ ԱԳՆ տեղեկատվության և  հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են մի շարք հարցեր, այդ թվում նաև Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից իրականացվող դիտարկումների վերաբերյալ։ 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play