Նախարարները չեն կատարում անօթևան ընտանիքներին տրված իրենց խոստումները (Տեսանյութ)


Նախարարները չեն կատարում անօթևան ընտանիքներին տրված իրենց խոստումները (Տեսանյութ)

  • 28-03-2014 11:15:02   | Շիրակի մարզ  |  Հասարակություն



Գյումրիում երկրաշարժի հետևանքով անօթևան դարձած և բնակարանային փոխհատուցման ենթակա ընտանիքների հերթացուցակում հաշվառված ևս 430 ընտանիքներ պետության կողմից բնակարանային փոխհատուցում պետք է ստանային դեռ 2013 թվականին, սակայն այդ բնակարանների շինարարությունը մինչև օրս նույնիսկ չի մեկնարկել:
 
Ինչպես «Շիրակ կենտրոնի» աշխատակիցները, այնպես էլ այդ 430 բնակարանների շահառուներ ճանաչված տասնյակ անօթևաններ պարբերաբար այցելում են Մուշ-2 թաղամասի հարևանությամբ գտնվող շինհրապարակ՝ տեսնելու, թե արդյոք շինարարական աշխատանքները վերսկսվե՞լ են: Սակայն այդպես էլ չի հաջողվում տեսնել աշխատանքային եռուզեռ:
 
Այսօր մեր հերթական այցելության ընթացքում հանդիպեցինք և զրուցեցինք մի խումբ անօթևան գյումրեցի կանանց, ովքեր նույնպես հերթական անգամ եկել էին շինհրապարակ: 
 
Ներկայացնում ենք նրանց խոսքը՝ առանց մեկնաբանության:
http://youtu.be/IQFkMrl2a14 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play