93-ամյա միայնակ տարեց կնոջ տնակը հոսանքազրկել են՝ պարտք ունենալու պատճառաբանությամբ (Տեսանյութ)


93-ամյա միայնակ տարեց կնոջ տնակը հոսանքազրկել են՝ պարտք ունենալու պատճառաբանությամբ (Տեսանյութ)

  • 02-04-2014 11:45:46   | Շիրակի մարզ  |  Հասարակություն



Գյումրու տնակային ավաններից մեկում, խարխուլ վագոն-տնակում բնակվող միայնակ տարեց Մանյա Գրիգորյանը հարևանուհու միջոցով խնդրել էր , որ իրեն այցելենք: 
«Շիրակ կենտրոնի» աշխատակիցները վաղուց են պարբերաբար այցելում և հնարավորության դեպքում օգնություն ցուցաբերում Գյումրու ամենատարեց տնակաբնակ կնոջը: Այսօր մեր հերթական այցելության ժամանակ 93-ամյա կնոջը տեսանք չջեռուցվող տնակում, բառիս բուն իմաստով անպաշտպան վիճակում: 
Արդեն 6-րդ օրն էր, ինչ նրա տնակը հոսանքազրկել էին՝ վարձավճարը չմուծելու պատճառաբանությամբ: Սակայն տիկին Մանյան պնդում է, որ ինքը հոսանքի պատք չունի, քանի որ բարեգործական կազմակերպություններից մեկը ձմռան ամիսներին տնակը ջեռուցելու նպատակով զգալի գումար է փոխանցել, բացի այդ նա ձմռան երկու ամիսներին տեղափոխվել և ժամանակավորապես բնակվել է հարազատներից մեկի տանը: 
 
Առավել մանրամասն` «Շիրակ կենտրոնի» պատրաստած տեսանյութում, առանց մեկնաբանության:
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play