Արցախոմ անցկացվել են զորավարժություններ


Արցախոմ անցկացվել են զորավարժություններ

  • 04-04-2014 16:27:55   |   |  Քաղաքական

Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 4-ին ներկա է գտնվել ռազմական ավիացիայի մասնակցությամբ ԼՂՀ պաշտպանության բանակի մարտական հրաձգության գնդային մարտավարական զորավարժություններին: 
Երկրի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը կարեւորել է Պաշտպանության բանակի մարտունակության բարձր մակարդակի պահպանումը՝ ընդգծելով, որ պետությունն այսուհետ էլ կանի հնարավոր ամեն ինչ այս ուղղությամբ:
Զորավարժություններին ներկա էին Հայաստանի Հանրապետության եւ Արցախի պաշտպանության նախարարներ Սեյրան Օհանյանը եւ Մովսես Հակոբյանը, ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, պաշտոնատար այլ անձինք:Այս մասին «ՆՏ»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play