Հայաստանի Այկիկենդո կարատեի ֆեդերացիան կազմակերպում է «Հայաստանի գավաթ» մրցաշարը


Հայաստանի Այկիկենդո կարատեի ֆեդերացիան կազմակերպում է «Հայաստանի գավաթ» մրցաշարը

  • 08-05-2014 12:14:36   | Հայաստան  |  Սպորտ

Հայաստանի Այկիկենդո կարատեի ֆեդերացիան պատրաստվում է 
առաջիկայում կայանալիք տեղական և միջազգային մի շարք մրցաշարերին: Այս 
նպատակով մայիսի 11-ին «Աշխատանք» մարզահամալիրում (ք. Երևան, Ցախի 18՝ 
Վիվասել-ՄՏՍ-ի գլխամասյին գրասենյակի հետնամասում) կազմակերպվում է 
«Հայաստանի գավաթ», որին կմասնակցեն ֆեդերացիայի բոլոր մասնաճյուղերի 
մարզիկ/մարզուհիները: 
«Վերջին 2 տարիների ընթացքում մեր ֆեդերացիան առավել հաճախ է 
մասնակցում միջազգային և տեղական մրցաշարերին: Դա մեծ 
պատասխանատվություն է, քանի որ ներկայացնում ենք մեր երկիրը, իսկ դա 
նշանակում է ամեն անգամ ավելի լուրջ կազմով է պետք ներկայանալ: Նման 
մրցաշարերի ժամանակ հաճախ ենք հայտնաբերում մեր մարզիկների 
կարողությունները: Եվ լավագույններին ընտրելով՝ կարողանում ենք մեր երկրի 
պատիվը բարձր պահել միջազգային հարթակներում»,- ասել է Հայաստանի Այկիկենդո 
կարատեի ֆեդերացիայի նախագահ՝ սև գոտի 5-րդ դան Դավիթ Աթանեսյանը: 
Մրցաշարին կհաջորդեն ամառային ուսումնամարզական հավաքները, որոնք 
կամրապնդեն մարզիկների ձեռքբերածը պարբերական պարապմունքների 
արդյունքում: 
Նշենք նաև, որ այս ամռան ընթացքում ֆեդերացիայի լավագույն մարզիկները 
հնարավորություն կունենան մասնակցել Եվրոպայում անցկացվող K-1 վարկածով 
պրոֆեսիոնալ մենամարտերի: 
 
Հայաստանի այկիկենդո կարատեի ֆեդերացիան գործում է 2004 թվականից: Այս 
ժամանակահատվածում ֆեդերացիան արդեն ունի Եվրոպայի և Եվրասիայի ոսկե և արծաթե 
մեդալակիրներ` Վանիկ Պապոյան՝ Եվրոպայի չեմպիոն 36 կգ քաշային կարգում, Մարտին 
Այվազյան՝ 59 կգ քաշային կարգում, ոսկե մեդալակիր, ֆեդերացիայի անունը բարձր են 
պահում նաև Տիգրան Դավթյանը, Տիգրան Մխիթարյանը, Հայկ Եսայանը, Արտակ 
Բաղդասարյանը և այլն: 
 
Հավելյալ տեղեկությունների համար կարող եք դիմել Արեգ Բարսեղյանին 077 855885 
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play