Ընտանիքքի փոքրիկին հանրապետության նախագահի անունով են կոչել՝ հույս ունենալով այդ կերպ լուծել իրենց սոցիալական խնդիները (Տեսաենյութ)


Ընտանիքքի փոքրիկին հանրապետության նախագահի անունով են կոչել՝ հույս ունենալով այդ կերպ լուծել իրենց սոցիալական խնդիները (Տեսաենյութ)

  • 19-05-2014 12:24:17   | Շիրակի մարզ  |  Հասարակություն



Սոցիալապես ահավոր ծանր պայմաններում գոյատևող ևս մեկ ընտանիքի օգնություն ցուցաբերելու և տեսանյութ պատրաստելու նպատակով Հայաստանի ամենահեռավոր գյուղի ճամփան բռնած «Շիրակ կենտրոնի» աշխատակիցներիս տեղափոխող մեքենան բառիս բուն իմաստով մի կերպ, վարորդի ջանքերի մեծ լարումով միայն կարողացավ հաղթահարել քարուքանդ ճանապարհները:
6 մանկահասակ երեխաներ ունեցող Խաչատրյանների բազմազավակ ընտանիքը Ամասիայի նախկին վարչական շրջանի այդ գյուղը մեկ տարի առաջ է տեղափոխվել բնակվելու: Միայն սոցիալական նպաստով գոյատևող ընտանիքի երեխաներին մենք հանդիպեցինք քաղցած ու ոտաբոբիկ վիճակում: Այս ընտանիքն իր հինգերորդ որդուն անվանակոչել է ի պատիվ հանրապետության նախագահի, հույս ունենալով, որ այդ կերպ գոնե կկարողանան գրավել իշխանությունների ուշադրությունը: 
Սակայն ավաղ… Ամենահեռավոր գյուղում, խոնավ մի տանը պատսպարված Խաչատրյանների ապրելակերպի մասին առավել մանրամասն՝ «Շիրակ կենտրոնի» պատրաստած տեսանյութում:
«Շիրակ կենտրոնը» նախաձեռնել է վագոն-տնակներում բնակվող բազմազավակ ու միայնակ մայրերի ընտանիքներին, ինչպես նաև միայնակ տարեցներին հասցեագրված բարեգործական նոր՝ «Հիգիենիկ պարագաներ և սնունդ ժամանակավոր կացարաններում բնակվող անօթևան ընտանիքներին» ձեռնարկ:
Դուք նույնպես կարող եք օժանդակել «Շիրակ կենտրոնի» նախաձեռնած «Հիգիենիկ պարագաներ և սնունդ՝ ժամանակավոր կացարաններում բնակվող անօթևան ընտանիքներին» ակցիային
 
http://youtu.be/F330V4vDFcI 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play