«Air France»-ը Երեւան-Փարիզ չվերթը հուլիս-օգոստոսին կիրականացնի ամեն օր (Տեսանյութ եւ լուսանկարներ)


«Air France»-ը Երեւան-Փարիզ չվերթը հուլիս-օգոստոսին կիրականացնի ամեն օր (Տեսանյութ եւ լուսանկարներ)

  • 31-05-2014 10:10:08   | Հայաստան  |  Հասարակություն



«Air France» ավիաընկերությունն իր ստեղծման 80-ամյա հոբելյանի  առթիվ հուլիս եւ օգոստոս ամիսներին կիրականացնի Երեւան-Փարիզ ամենօրյա չվերթեր:  Ինչպես ընկերության  հոբելյանական  ասուլիսի ժամանակ նշեց  «Air France» ընկերության ԱՊՀ տարածարջանային կոմերցիոն տնօրեն Սիմոն Սխոլտեն, այս չվերթերը ոչ միայն կամրապնդեն օդային հաղորդակցությունը 2 երկրների մայրաքաղաքների միջեւ, այլեւ կստեղծեն տարանցիկ մեկնումների լրացուցիչ հնարավորություններ դեպի եվրոպական, ամերիկյան եւ այլ ուղղություններ` «Air France» եւ KLM-ի` աշխարհով մեկ տարածվող չվերթային ցանցով: 
Ս.Սխոլտեն հիշեցրեց, որ 8 տարի է արդեն, ինչ շաբաթը երեք անգամ  գործում են Երեւան-Փարիզ չվերթները: Նախորդ տարի այս չվերթից օգտվել է մոտ 45 հազար ուղեւոր, իսկ տոմսերից 9 հազարը վաճառվել է Երեւանում:
 
«Air France»-ի հոբելյանական օրը բացվեց «Աստղերը երկնքի եւ երկրի միջեւ. Հպանցիկ հայացքներ» (Stars surla Paserelle, Regards Voles) խորագիրը կրող լուսանկարների ցուցահանդեսը: Շուրջ երկու ամիս «Զվարթնոց»  օդանավակայան այցելողները հնարավորություն կունենան տեսնելու այդ բացառիկ լուսանկարների ցուցահանդեսը, որն իր մեջ ներառում է «Air France»-ի ֆոտոարխիվի մի մասը եւ նվիրված է ավիաընկերության պատմությանը եւ նրա աշխարհահռչակ ուղեւորներին: Աստղերի լուսանկարների շարքում կարելի է հանդիպել Բրիջիդ Բարդոին, Ֆրեն Սինատրային, Մարլեն Դիտրիխին, Շոն Քոներիին, Ալեն Դելոնին, Շառլ Ազնավուրին եւ այլոց:
 
«Air France» -ի տոնական միջոցառմանը ներկա էր նաեւ Ֆրանսիայի դեսպանատան ներկայացուցիչ Իզաբել Գինելը, ով նկատեց, որ այսօր Հայաստանն արտասահմանցիներին  հետաքրքիր է  ոչ միայն զբոսաշրջային, այլեւ գործարար  առումով: «Կարծում եմ, որ սրանով հայ-ֆրանսիական բարեկամությունն ավելի կամրապնդվի: Հայաստանը վերջին տարիներին  լուրջ աճ է գրանցել  եւ ներկայումս հետաքրքրում է նաեւ գործարար շրջանակներին»,- ասաց Ի. Գինելը:
 
 
Լուսանկարների ցուցադրությանը հաջորդեց   «Air France» -ի ինքնաթիռի հոբելյանական ժամանումը, որին հնարավորություն ունեցան հետեւելու միջոցառման բոլոր մասնակիցները:
 
Հոբելյանական երեկոյի ավարտին տեղի ունեցավ նորաձեւության ցուցադրություն, պոդիումի վրա ցուցադրվեց «Air France» -ի  տարբեր տարիների համազգեստների յուրահատուկ հավաքածուն: Այդ համազգեստները ստեղծվել էին այնպիսի հանրաճանաչ նորաձեւության տների կողմից, ինչպիսիք են Քրիստիան Դիոր, Նինա Ռիչի, Քրիստիան Լակրուա եւ այլոք:  
 
Երեկոյի շրջանակներում անցկացվեց Երեւան-Փարիզ ավիատոմսի խաղարկություն: Հաղթողը ստացավ երկու անձի համար նախատեսված ավիատոմս, որը կարող է օգտագործել մեկ տարվա ընթացքում:
 
Միջոցառման  նկարներն այստեղ
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play