ԼՂՀ ԱԳ նախարարը մասնակցել է ՀՀ ԱԳՆ ղեկավար կազմի և դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների խորհրդակցությանը


ԼՂՀ ԱԳ նախարարը մասնակցել է ՀՀ ԱԳՆ ղեկավար կազմի և դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների խորհրդակցությանը

  • 02-06-2014 19:14:10   | Հայաստան  |  Քաղաքական
 
Հունիսի 2-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը Երևանում մասնակցել է ՀՀ արտգործնախարարության կենտրոնական ապարատի ստորաբաժանումների և արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների խորհրդակցությանը, որի ընթացքում հանդես է եկել ելույթով։
Իր խոսքում Կարեն Միրզոյանը ներկայացրել է ԼՂՀ արտաքին քաղաքականության գերակա ուղղությունները և անդրադարձ է կատարել ԼՂՀ դիրքորոշմանը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում։
ԼՂՀ արտաքին գործերի նախարարն իր ելույթում դրական է գնահատել երկու հայկական պետությունների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև գոյություն ունեցող համագործակցության մակարդակը, ընդգծելով նրա հետագա զարգացման ու ընդարձակման կարևորությունը՝ համահայկական նշանակություն ունեցող հարցերի շուրջ հաջողությունների հասնելու տեսանկյունից։  
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play