Եզդի տղային դատում են սիրած աղջկան փախցնելու համար (Տեսանյութ)


Եզդի տղային դատում են սիրած աղջկան փախցնելու համար (Տեսանյութ)

  • 17-06-2014 17:54:55   | Հայաստան  |  Հասարակություն


nk paylak 03

Բողոքի ակցիա Բաղրամյան 26-ի դիմաց: Այսօր Եղվարդի շրջանի Ջրաշեն համայնքի բնակիչները բողոքի ակցիա են իրականացրել նախագահական նստավայրի դիմաց պահանջով, որպեսզի արդարացնեն ազգությամբ եզդի  24-ամյա Էդիկ Ազմանյանին: Խնդիրը, ըստ երիտասարդի հոր՝ Սիաբան Ազմանյանի, կայանում  է նրանում, որ իրենց մոտ ընդունված է վաղ ամուսնությունը եւ իր տղան վեց ամիս առաջ փախցրել է 16-ամյա աղջկա: «Խնդիրը նրանում է, որ տղան աղջիկ է փախցրել եւ վեց ամիս է բերդում է նստած, իր սիրած աղջկան է փախցրել: Ճամփին գայիշնիկը բռնել է, աղջիկը ամոթից ասել է, հետո տարել են քննչական բաժին, որտեղ աղջկան վախեցրել են, ասել են հորդ էլ կնստեցնենք, մորդ էլ, եթե չասես, որ քեզ փախցրել են: Հմի աղջիկը իմ տունն է,  մոր հետ բարիշ, դու ինչի ես դնում չորս տարի դատում»,- ասաց երիտասարդի հայրը:

nk PaylakՍիաբան Ազմանյանի խոսքով՝  երեկ վերաքննիչ դատարանում պետք է վճիռ կայացվեր եւ տղային ազատ արձակեին, սակայն դատարանը որոշումն անփոփոխ է թողել: «Աղջիկն ելավ ասեց, որ սիրում է, ընտանիք մի քանդեք, պարոն դատավոր, մենք ուզում ենք ընտանիք ստեղծենք, աղջկա ծնողներն էլ ասեցին համաձայն ենք, որ իրար  հետ լինեն: Ընչի ես դու տուն քանդում, ոչ մեկ չի բողոքում, թող զավակներ ծնվեն, ով է մնացել Հայաստանում, սաղ գնացել են, ինչ են ուզում, մենք էլ սիկտիր կեղնինք կերթանք Ադրբեջան, Թուրքիա կգնանք, մենք այնտեղ զավակներ կունենանք»,- հայտարարեց Էդիկի հայրը:

nk paylak2Եզդի համայնքի  ներկայացուցիչները, հավաքվելով Բաղրամյան 26-ի դիմաց, պահանջում էին հանդիպում Սերժ Սարգսյանի հետ, որպեսզի վերջինս միջնորդի: «Արդարություն, ազատություն  ենք պահանջում, թե չէ շատ բաներ կլինեն, թե չէ արյուն է հոսելու, հրապարակում  ես ինձ ու ընտանիքիս կզոհեմ, սաղ երկիր պիտի ցնդա, ամեն ինչ անելու ենք: Թող իմ երեխուն ազատ արձակեն, բերդում իրան կփչացնեն»,- ասաց Ս. Ազմանյանը:

nk paylak 03Էդիկ Ազմանյանի հորեղբայրն էլ պատմեց, որ երբ որ ճանապարհային ոստիկանը կանգնեցրել է մեքենան, 16-ամյա աղջիկը ասել է, որ սիրում է երիտասարդին եւ իրար հետ որոշել են «փախչել»: «Դատը որ երեկ եղավ, մենք ներս չէիք մտել, ամաչում էր, էդ տղային ուզում է, եթե իմանային, որ վատ բան են անում, էսքան մարդ չէր հավաքվի այստեղ: Ծնողները չեն բողոքում, քննիչը որ առաջին անգամ որ բռնում է, հարցաքննության ժամանակ վախեցնում է ասում է՝ եթե հիմա չասես, որ քեզ փախցրել են, կդատենք»:

Բողոքի ակցիային ներկա էին նաեւ հարսի հարազատները, ովքեր եւս հայտարարեցին, որ որեւէ բողոք չունեն, եւ որ իրենց միակ ցանկությունն է, որ երիտասարդները միասին լինեն, քանի որ սիրում են միմյանց:

galatv.am

 

Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play