Հատուկ գնդի ազատամարտիկները իրենց գնդի կազմավորման 23-ամյակի առթիվ այցելեցին Եռաբլուր հուշահամալիր-պանթեոն (Տեսանյութեր եւ ֆոտոշարք)


Հատուկ գնդի ազատամարտիկները իրենց գնդի կազմավորման 23-ամյակի առթիվ այցելեցին Եռաբլուր հուշահամալիր-պանթեոն (Տեսանյութեր եւ ֆոտոշարք)

  • 20-09-2014 14:46:44   | Հայաստան  |  Հասարակություն



ՀՀ Առաջին կամավորական ռազմական միավորման` Հատուկ գնդի ազատամարտիկները սեպտեմբերի 20-ին իրենց գնդի կազմավորման 23-ամյակի առթիվ այցելեցին Եռաբլուր  հուշահամալիր-պանթեոն, որտեղ ծաղիկներ դրեցին  զոհված  զինվորների շիրիմներին:
Ինչպես «Նոյյան Տապան»ի հետ զրույցում  նշեց Հատուկ գնդի փոխգնդապետ, Առաջին գումարտակի հրամանատարի տեղակալ Սամվել Մկրտչյանը,  «Հատուկ գունդ» զորամիավորումը կազմավորվել է 1990-ին, Երևանում։ Այն ունեցել է շտաբ ու մարտական դրոշ։ Նա տեղեկացրեց, որ սկսած 1993թ-ից սկսած սեպտեմբերի 20-ին  իրենք նշում են գնդի կազմավորման տարեդարձը: Ըստ նրա Խորհրդային միության տարիներին արգելվում էր ունենալ ազգային զինված կազմավորում, «բայց ժամանակի հրամայականն էր, որ ունենայինք ազգային զինված կազմավորում, որի օգնությամբ կարողանայինք պաշտպանել ու պահպանել մեր սահմանները»: Նրա տեղեկացմամբ, գունդ կազմավորվելուց հետո գնդի անդամները կռվում էին սահմանային շրջաններում: «Պատերազմի ողջ ընթացքում գնդի զինվորները փառք ու պատվով կատարեցին իրենց առջեւ դրված խնդիրը`  պահել ու պաշտպանել սահմանամերձ գյուղերն ու շրջանները»,- ասաց Ս. Մկրտչյանը:

Մանրամասները տեսանյութում.  

 
 
 Միջոցառման լուսանկարներն այստեղ
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play