Օրհնության կարգ՝ Ուսուցչի օրվա առիթով (Տեսանյութ եւ ֆոտոշարք)


Օրհնության կարգ՝ Ուսուցչի օրվա առիթով (Տեսանյութ եւ ֆոտոշարք)

  • 05-10-2014 16:10:09   | Հայաստան  |  Հասարակություն



Սուրբ Սարգիս առաջնորդանիստ եկեղեցում hոկտեմբերի 5-ին  Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը և Արարատյան Հայրապետական թեմի թեմական խորհրդի ատենապետ Լևոն Սարգսյանը, մայրաքաղաքի ավագ դպրոցների տնօրենները ներկա էին Ս. Պատարագին, որի ավարտից հետո Ուսուցչի օրվա առիթով մատուցվեց օրհնության կարգ:
 Տեղեկացնենք, որ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ եկեղեցում մատուցվեց Սուրբ պատարագը,որի  ընթացքում ` Տ. ՆԱՎԱՍԱՐԴ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ԿՃՈՅԱՆը շնորհավորելով մանկավարժներին ուսուցիչների օրվա առթիվ ասաց.
< Արարատյան Հայրապետական թեմի անունից բերում ենք Ձեզ մեր օրհնություններն ու սրտաբուխ շնորհավորանքները` ուսուցիչների օրվա առիթով:
Սիրելի~ ուսուցիչներ մեծ առաքելության շաղախով` շարունակեք Ձեր ավանդը ներդնել հայակերտման և մարդակերտման գանձանակի մեջ` հավատարմություն ցուցաբերելով ազգային և քրիստոնեական արժեքներին, Հայոց լուսարձակի տակ պահելով 21-րդ դարի շունչն ու ռիթմը:
Մեր աղոթքներն ենք հղում առ Բարձրյալն Աստված, որպեսզի Երկնային Տերն իր Սուրբ Աջով հովանի լինի Ձեզ և բարեզարդի Ձեր կյանքն ու ուսյալ սրտերը:
 
Պատարագին հաջորդեց   <<Գրաբարյան օրեր>> ծրագրի շնորհանդեսի հանդիսավոր արարողությունը ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությամբ առաջնորդարանի դահլիճում:
Նախաձեռնության հեղինակները, գրաբարի ուսուցման համար ստեղծված www.grabar.am կայքի միջոցով ներկայացրեցին ծրագրի մանրամասները միաժամանակ ընդգծելով, որ «Գրաբարյան օրեր» ծրագրի նպատակն է ցույց տալ, որ գրաբար սովորելն ու ընկալելն ամենևին դժվար չէ: «Գրաբարյան օրեր» ծրագրով նախատեսվում է մայրաքաղաքի կրթօջախներում կազմակերպել միջոցառումներ, գրաբար տեքստերի ընթերցումներ, ինչպես նաև գրաբարի տեսադասընթացի ցուցադրություն:
 
<<Գրաբարյան օրեր>> ծրագրի ընթերցումների փուլի ավարտին դպրոցներից նախատեսված հայտերով աշակերտները կհավաքվեն ԱՀԹ առաջնորդարանում, նրանց կտրամադրվի պարզ թեստեր, որոնց արդյունքում լավագույնը ճանաչված երեք աշակերտներ կպարգևատրվեն: 
 
Նշենք, որ  <<Գրաբարյան օրեր>> ծրագիրը իրականացվում է ՀՀ ԿԳ նախարարության և Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչությունների հետ համատեղ:
 

 

 

Միջոցառման լուսանկարներն այստեղ

Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play