Տասը տարվա լռությունից հետո ծնունդով արցախցի երգչուհին Երևանի բեմում է (Տսանյութեր եւ լուսանկարներ)


Տասը տարվա լռությունից հետո ծնունդով արցախցի երգչուհին Երևանի բեմում է (Տսանյութեր եւ լուսանկարներ)

  • 27-10-2014 16:10:02   | Հայաստան  |  Մշակույթ



Տասը տարվա լռությունից հետո հոկտեմբերի 25-ին Երևանում տեղի ունեցավ ծնունդով արցախցի, հանրապետական և միջազգային մրցույթների դափնեկիր Լիլիթ Աղաջանյանի մենահամերգը:
Համերգի ընթացքում հնչեցին Կոմիտասի, Արմեն Տիգրանյանի, Ռոմանոս Մելիքյանի, Ռախմանինովի, Պուչինիի, Բոյտոյի և Մասկանիի ստեղծագործությունները:
Ըստ Լիլիթ Աղաջանյանի` տասը տարվա լռության պատճառը որոշ պաշտոնատար անձանց կողմից իր հանդեպ սկսված հալածանքներն են եղել, որոնք հանգեցրել են նաև առողջական խնդիրների: 
«Չգնահատվելով սեփական երկրում` ես չընկճվեցի և շարունակեցի մասնակցել միջազգային մրցույթների, որոնցից վերջինը Կարնեգգի Հոլում անցկացվածն էր, որտեղ ես զբաղեցրի 2-րդ հորիզոնականը»,- նշեց Լիլիթ Աղաջանյանը:
Համերգի ընթացքում երգչուհուն նվագակցում էր Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի սոլիստ-դաշնակահար Վասիլի Ռոլիչը:
Նշենք, որ սա երգչուհու թվով 7-րդ մենահամերգն էր Երևանում, որի ավարտին հնչեց Կոմիտասի «Հայաստան» երգը:
«Կարող եմ ասել, որ այսօր, համերգի ընթացքում, ինձ հաջողվեց ջերմացնել մթնոլորտը, մնացածի մասին թող դատի ունկընդիրը»,- նշեց Լիլիթ Աղաջանյանը:
 
Համերգի տեսագրությունը եւ լուսանկարները, ինչպես նաեւ Լիլիթ Աղաջանյանի հետ «Նոյյան Տապան»-ի հարցազրույցը այստեղ
 
 
 
 
 
 
 
Համերգի լուսանկարներն այստեղ
 
 
 
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play