Այգեպարի «Պաշտպանող պատ» ծրագիրը ֆինանսավորված է


Այգեպարի «Պաշտպանող պատ» ծրագիրը ֆինանսավորված է

  • 06-11-2014 16:59:14   | Տավուշի մարզ  |  Բարեգործություն

Հայ օգնության ֆոնդի «Այո» հարթակի «Պաշտպանող պատ» ծրագիրն ամբողջությամբ ֆինանսավորված է: Հարյուրավոր հայեր թե՛ Հայաստանում, թե՛ Հայաստանից դուրս միացան մեզ` հնարավոր դարձնելով անրաժեշտ գումարի հավաքագրումը, ինչի շնորիվ Տավուշի մարզի Այգեպար գյուղի դպրոցի աշակերտներն այլևս պաշտպանված կլինեն հակառակորդի կրակոցներից:
Այգեպարը 648 բնակիչ ունի, գյուղի դպրոցում 54 աշակերտ է սովորում: Գյուղը շատ մոտ է Ադրբեջանի սահմանին, որոշ տներ սահմանից ընդամենը 100 մետր են հեռու, մանկապարտեզի ու դպրոցի շենքերը հեռու են մոտ 700 մետր: Հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը այգեպարցիների առօրյայի մի մասն են, իսկ ադրբեջանցիների կրակոցներն ուղղված են  հիմնականում քաղաքացիական շինություններին ու դպրոցին:
Դպրոցը մի քանի անգամ արդեն վնասվել է, իսկ փամփուշտները պատուհաններից ներս թափանցելով՝  վտանգի են ենթարկել դպրոցականների կյանքերը: Դպրոցի շենքի դիմաց գտնվող խաղահրապարակում գտնվելը նույնպես չափազանց վտանգավոր է հրազենային կրակոցների պատճառով:
«Այո» հարթակի «Պաշտպանող պատ» ծրագրի շնորիվ երեք մետր բարձրություն և 70 մետր երկարություն ունեցող պատը կպաշտպանի դպրոցը փամփուշտներից, և երեխաները հնարավորություն կունենան անվտանգ պայմաններում ուսանել ու խաղալ: Պատի շինարարությունը սկսվելու է եղանակի տաքացման հետ:
 
Հավելյալ տեղեկությունների համար կարող եք նամակ գրել ՀՕՖ-ի «Այո» հարթակի ծրագրերի համակարգող Ջեմմա Սաֆարյանին [email protected] էլ. հասցեով:
 
 
Նոյյան տապան  -   Բարեգործություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play