«Ալ-Քաիդան» պաշտոնապես հաստատել է Օսամա Բին Լադենի մահը
06-05-2011 18:29:12 | ԱՄՆ | Միջազգային
«Ալ-Քաիդան» պաշտոնապես հաստատել է Օսամա Բին Լադենի մահը, տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը:
Աշխարհի խոշոր լրատվամիջոցները տարածել են այս լուրը, որի սկզբնաղբյուրը եղել է ջիհադական ինտերնետ-ֆորումներից մեկում տեղադրված հաղորդարությունը: Դրանում, մասնավորապես, ասված է, որ Բին Լադենի արյունը «զուր չի թափված» եւ որ «Ալ Քաիդան» շարունակելու է պայքարը Միացյալ Նահանգների եւ նրա դաշնակիցների դեմ: Հաղորդագրության հեղինակները սպառնում են, որ Բին Լադենի մահը Միացյալ Նահանգների համար «անեծք է դառնալու»:
Հիշեցնենք, որ «թիվ մեկ ահաբեկիչ» Ուսամա բեն Լադենը սպանվել է մայիսի 2-ի գիշերը Իսլամաբադից 100 կմ հեռավորության վրա գտնվող Աբոտաբադ քաղաքում ամերիկյան ծովային հետեւակայինների իրականացրած հատուկ գործողության արդյունքում: