Հայաստանի լեռնային տեղանքը իդեալական է դաունհիլլի համար.Ֆիլիպ Պոլկ


Հայաստանի լեռնային տեղանքը իդեալական է դաունհիլլի համար.Ֆիլիպ Պոլկ

  • 17-11-2014 13:44:41   | Հայաստան  |  Սպորտ

Առաջին անգամ Հայաստանում էր դաուհիլլի վարպետ, լեռնային էքստրեմալ հեծանվասպորտի բազմակի չեմպիոն, հեծանվասպորտի լեգենդ սլովակ Ֆիլիպ Պոլկը: Նա ապացուցեց, որ հեծանիվը միայն փոխադրամիջոց չէ:
Դաունհիլլը (downhill – վայրէջք բլուրից) կամ արագ վայրէջքը լեռնային հեծանվասպորտի էքստրեմալ տեսակ է, որը ենթադրում է մրցուղու հաղթահարում որոշակի ժամանակահատվածում: Դաունհիլլին բնորոշ մրցուղին բաղկացած է տարբեր հատվածներից՝ զառիթափ վայրէջքներ, կտրուկ շրջադարձներ, անհարթություններ՝ լի փոսերով ու բլրակներով, ինչես նաև այլ խոչընդոտներ: Մրցուղու վրա հեծանվորդը սլանում է միջինը մոտ 25 կմ/ժ արագությամբ:
Դաունհիլլը աշխարհի ամենատեսարժան սպորտաձևերից մեկն է:
Ֆիլիպի այցի նպատակը Red Bull Local Hero մրցավազքին մասնակցելն էր, որն անցկացվում է աշխարհի շատ երկրներում: Հայաստանի դաունհիլլերները հնարավորություն ունեցան հանդիպելու, շփվելու և ստանալու խորհուրդներ դաունհիլլի լեգենդից: Հեծանվորդների հանդիպումը կայացավ նոյեմբերի 15-ին Կոտայքի մարզի Գեղադիր գյուղի հարակից տարածքում:
Մրցավազքին մասնակցեց 17 հայ հեծանվորդ: Նախ Ֆիլիպ Պոլկն անցկացրեց մասթեր կլաս ծովի մակերևույթից 2100 մ բարձրության վրա, ապա 15 րոպում ցուցադրական վայրէջք կատարեց: Տեղացի հեծանվորդները փորձեցին կրկնել հայտնի հեծանվորդի ցուցանիշը: Երկրորդ վայրէջքին հեծանվորդներն ավելի պատրաստ էին ու գետեին՝ ինչպես արագ իջնել բլրից և առանց ընկնելու շրջադարձ կատարել:
Ֆիլիպը նշեց, որ հաճույքով կվերադառնա Հայաստան, քանի որ Հայաստանի լեռնային տեղանքը և քաղաքային շինությունները իդեալական են դաունհիլլի համար:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play