Սեռական բռնությունը մնում է պատերազմական իրավիճակներում լայնորեն կիրառելի մարտավարության ցավալի դրսևորում


Սեռական բռնությունը մնում է պատերազմական իրավիճակներում լայնորեն կիրառելի մարտավարության ցավալի դրսևորում

  • 26-11-2014 17:52:03   | Հայաստան  |  Միջազգային

Եվրոպական միության արտաքին հարաբերությունների ու անվտանգության քաղաքականության բարձրագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին, Արդարադատության, սպառողների իրավունքների պաշտպանության և գենդերային հավասարության հարցերով հանձնակատար Վերա Յուրովան, Միջազգային համագործակցության և զարգացման հարցերով հանձնակատար Նեւեն Միմիցան հանդես են եկել հետեւյալ հայտարարությամբ.
Կանանց նկատմամբ  խտրականության ու բռնության դրսևորումները դեռևս շարունակվում են աշխարհի բոլոր հասարակարգերում և տարածաշրջաններում:  Կանայք ենթարկվում են ոտնձգությունների, բռնաբարության, խեղման, ծեծի կամ սպանության իրենց իսկ սեփական տներում: Եվրոպական միության տարածքում կանանց ամեն երրորդը ենթարկվել է ֆիզիկական եւ/կամ սեռական  բռնության 15 տարեկան հասակից: ԵՄ-ից դուրս աղջիկ երեխաներին արգելվում է հաճախել դպրոց կամ նրանց բռնի կերպով ամուսնացնում են, իսկ սեռական բռնությունը մնում է պատերազմական  իրավիճակներում լայնորեն կիրառելի մարտավարության  ցավալի դրսևորում: Կին իրավապաշտպանների նկատմամբ կատարվում հարձակումների, նրանք ենթարկվում են սպառնալիքների իրենց գործունեության համար:  
Պայքարը կանանց եւ աղջիկների նկատմամ բռնության որևէ դրսեւորման  դեմ մարդու կամ հիմնարար իրավուքմների նկատմամբ հարգանքի հիմնարար հենասյունն է և մնում է ԵՄ ներքին և արտաքին գերակայությունը: 2013 թվականին Եվրոպական հանձնաժողովն ու ԵԱԳԾ-ն ընդունեցին համատեղ հաղորդագրություն կանանց սեռական խեղումը վերացնելու ուղղությամբ, եւ այսօր մենք շարունակում ենք մեր ջանքերն այս ուղղությամբ: Եվրոպական միությունը ֆինանսավորում է ծրագրեր, որոնք նվիրված են սոցիալական փոփոխությունների խթանմանն ու նման դրսևորումների կանխարգելմանը, ինչպես նաև ապահովում են աջակցություն տուժողներին և իրականացնում են համագործակցություն համայնքների պատասխանատու կառույցների հետ վերաբերմունքային փոփոխություն տարածելու ուղությամբ:  
Այս տարի ուժի մեջ մտավ Եվրոպայի խորհրդի կոնվենցիան Կանանց նկատմամբ բռնության եւ ընտանեկան բռնության կանխարգելման եւ դրա դեմ պայքարի մասին (Ստամբուլի կոնվենցիա), որը պետական եւ եվրոպական հարթություններում Կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարելու լուրջ գործիք է: 
Շուտով նշվելու է Պեկինի հռչակագրի և գործողությունների ծրագրի 20 ամյակը  եւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի «Կանայք, խաղաղությունն ու անվտանգությունը» 1325 բանաձեւի ընդունման 15ամյակը: Մենք կվերանայենք այս կարևոր գործիքների իրականացման մեր առաջընթացը և կքննարկենք հետագա քայլերը: 
Եվրոպական հանձնաժողովը 2015 թվականի ընթացքում ձեւակերպելու է նաեւ զարգացման նոր օրակարգ հաջորդող տարիների համար: Գենդերային հավասարությունը եւ կանանց հզորացումը, կանանց եւ աղջիկների նկատմամբ բռնության յուրաքանչյուր դրսեւորման վերացումը, վնասակար գործողությունների բացառումը աղքատության կրճատման ու կայուն զարգացման նախապայմաններն են: ԵՄ-ն աջակցում է գենդերային հավասարությանը թե՛ որպես առանձին նպատակային թիրախ և, թե՛ որպես հիմնական ուղղություն 2015 թվականը հաջորդող ժամանակաշրջանի աղքատության կրճատմանն ու կայուն զարգացմանն ուղղված շրջանակային գործողությունների ենթատեքստում:   
Մենք խստորեն դատապարտում ենք բռնության որևէ դրսեւորում կանանց և աղջիկների նկատմամբ: Այսօրվանից սկսած  մինչեւ դեկտեմբերի 10-ը՝ Մարդու իրավունքների միջազգային օրը, Եվրոպական միության բոլոր պատվիրակությունները ամբողջ աշաարհում նույնպես կմասնակցեն ՄԱԿ-ի Գլաավոր քարտուղարի «Ակտիվության 16-օրյակ ընդդեմ գենդերային բռնության» միջազգային քարոզարշավ ակցիային միանալու կոչին՝ նպաստելով այս հարցի շուրջ իրազեկման բարձրացմանը: 
 
 
Նոյյան տապան  -   Միջազգային