Դեսպան Եգանյանի հանդիպել է Կանադայի արտաքին գործերի նախարարի հետ
23-12-2014 13:15:55 | Կանադա | Քաղաքական
Դեկտեմբերի 22-ին Կանադայի արտաքին գործերի նախարար Ջոն Բեյրդն ընդունեց Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանին:
Հանդիպման շրջանակներում անդրադարձ կատարվեց տարվա ընթացքում երկկողմ հարաբերությունների զարգացմանն ուղղված աշխատանքներին: Շեշտվեց փոխայցելությունների կարևորությունը` ընդգծելով Կանադայի աշխատանքի և սոցիալական զարգացման ու բազմամշակութայնության նախարար Ջեյսոն Քեննիի, ապա կանադական խորհրդարանական պատվիրակությունների` Հայաստան այցերը, ինչպես նաև ՀՀ խորհրդարանական և պաշտպանության նախարարության պատվիրակությունների` Կանադա այցելությունները:
Երկուստեք բարձր գնահատվեց համագործակցությունը միջազգային կազմակերպությունների, մասնավորապես Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակներում:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, քննարկվեց 2015թ. հայ-կանադական փոխգործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: