Հրայր Հովնանյանը նվիրաբերելու է կես միլիոն ԱՄՆ դոլար Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի աշխատանքները խթանելու համար


Հրայր Հովնանյանը նվիրաբերելու է կես միլիոն ԱՄՆ դոլար Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի աշխատանքները խթանելու համար

  • 30-01-2015 14:42:45   | ԱՄՆ  |  Բարեգործություն

 
Վաշինգտոն-Մինչ համայն աշխարհի հայերը սկսում են հիշատակել 1915թ. Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցը, Ամերիկայի հայկական համագումարը աշխատում է ամբողջ Միացյալ Նահանգներում մի քանի միջոցառումների պլանավորմամբ, ինչպես նաև աշխատում է առաջ մղել հայերի հիմնախնդիրները ԱՄՆ Կոնգրեսում: Այս համատեքստում Ամերիկայի հայկական համագումարի Հոգաբարձուների խորհրդի նախագահ Հրայր Հովնանյանը 500 հազար ԱՄՆ դոլարի համարժեք նվիրատվություն է խոստացել Ամերիկայի հայկական համագումարին 2015 թվականի ընթացքում:
 
«Հրայրի նվիրվածությունը և շարունակական աջակցությունը Համագումարի գործունեությանը իրապես ակնառու է և կօգնի մեզ հետագայում մեր աշխատանքի առաջխաղացմանը, հատկապես այս հույժ կարևոր 100-ամյա տարելիցի շրջանակներում»,- նշել է Համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին:
 1997թ.-ի Հրայրի տեսլականը և 1 մլն ԱՄՆ դոլարի ներդրումը նպաստեց Հայ ազգային ինստիտուտի (ՀԱԻ) ստեղծմանը, որը կարճ ժամանակում դարձավ Հայոց Ցեղասպանության ուսումնասիրման առաջատար ռեսուրսային կենտրոն և Համագումարի հետ կապված ազդեցիկ կառույց: Այսօր ՀԱԻ-ն` ցեղասպանության վերաբերյալ փաստաթղթերի և հետազոտությունների լուսաբանման առաջատարն է: Միայն 2014թ.-ին ՀԱԻ կայքը ուներ ավելի քան 3 մլն դիտում:
 
 Պրն. Հովնանյանի առատաձեռն նվիրատվության մասին հայտարարվեց Համագումարի տարեսկզբի ընդունելությանը Ֆլորիդայի Բոկա Ռեյթոն քաղաքում և այս ամսվա սկզբին Համագումարի ամենայմա ամանորյա հավաքին Լոս Անջելեսում:
Պրն. Հովնանյանի համարժեք նվիրատվությունը վերաբերում է այն նոր անդամներին, ովքեր միացել են Համագումարին, և ներկայիս անդամների նվիրատվությամբ գոյացած հավելյալ գումարիներին: Յուրաքանչյուրը կարող է միանալ Համագումարին առցանց հետևյալ կայքում` www.aaainc.org:
 
ԱÙ»ñÇϳÛÇ Ñ³ÛÏ³Ï³Ý Ñ³Ù³·áõÙ³ñÁ 1972 թվականին ì³ßÇÝ·ïáÝáõÙ հիմնված և ï»Õ³Ï³Ûí³Í Ëáßáñ³·áõÛÝ Ñ³Ù³½·³ÛÇÝ Ñ³ë³ñ³Ï³Ï³Ý ϳ½Ù³Ï»ñåáõÃÛáõÝ ¿, áñÝ ûųݹ³ÏáõÙ ¿ ѳÛÏ³Ï³Ý Ñ³ñó»ñÇ ×Çßï ÁÙµéÝÙ³ÝÝ áõ Éáõë³µ³ÝÙ³ÝÁ: гٳ·áõÙ³ñÁ 501(c) (3) ϳñ·³íÇ׳Ïáí ѳñÏ»ñÇó ³½³ïí³Í ³Ý¹³Ù³Ïó³Ï³Ý ϳ½Ù³Ï»ñåáõÃÛáõÝ ¿:
 
###
 
NR: # 2015-003
 
Նոյյան տապան  -   Բարեգործություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play