ՎիվաՍել-ՄՏՍ-ը ներդրել է Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգերի ISO/IEC 27001:2013 ստանդարտը


ՎիվաՍել-ՄՏՍ-ը ներդրել է Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգերի ISO/IEC 27001:2013 ստանդարտը

  • 26-02-2015 17:48:03   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Բաժանորդներին առնչվող տվյալների անվտանգությունը երաշխավորելու նպատակով ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը ներդրել է Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգերի ISO/IEC 27001:2013 միջազգային ստանդարտը: Ընկերությունն ապահովում է ֆիզիկական և էլեկտրոնային տեղեկատվական բոլոր ակտիվների հասանելիությունը, գաղտնիությունն ու ամբողջականությունը՝ ելնելով ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդների անձնական տվյալները, մատուցվող ծառայությունների բարձր որակը, ընկերության մրցակցային առավելությունը, ստացվող շահույթն ու եկամտաբերությունը, ինչպես նաև՝ իրավաբանական, կարգավորող և պայմանագրային պահանջներին համապատասխանությունն ու ընկերության կոմերցիոն հեղինակությունը պահպանելու անհրաժեշտությունից: 
 
Հաճախորդներին, մատակարարներին և գործընկերներին պատկանող կարևոր և խոցելի տվյալների՝ տեղեկատվական անվտանգության միջազգայնորեն ընդունված չափանիշներին համապատասխան պահպանությունն անհրաժեշտ է շահառուների հետ հարաբերություններում վստահելիություն, հուսալիություն և գոհունակություն ապահովելու համար: 
 
ISO/IEC 27001:2013  ստանդարտին համապատասխանությունը փաստում է ընկերության պատրաստակամությունը՝ շարունակաբար վերահսկելու տեղեկատվական անվտանգության ռիսկերը՝ վտանգավոր և վնասարար ազդեցությունների հաշվարկման ճանապարհով,  որպեսզի տեղեկատվական անվտանգության վերահսկման գործընթացը մշտապես համապատասխանի տեղեկատվական անվտանգության պահանջներին: Դա հնարավորություն է ընձեռում շարունակաբար կատարելագործելու և բարելավելու ընկերության՝ որակի կառավարման ծառայության համակարգը: 
 
ՎիվաՍել-ՄՏՍ-ը ձգտում է ապահովել այնպիսի պայմաններ, որոնք անհրաժեշտ են բաժանորդների սպասարկման որակը շարունակաբար բարելավելու, ընկերության գործունեության արդյունավետությունը, բաժանորդների գոհունակությունն ու հավատարմությունը բարձրացնելու, ինչպես նաև՝ ծրագրված տնտեսական արդյունքներին հասնելու համար:
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ