250 պտղատու ծառ է տնկվել Արագածոտնի մարզի Ղազարավան գյուղի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու բակում (Տեսանյութ և լուսանկարներ)
07-04-2015 19:01:13 | | Բարեգործություն
«25 տարի` պարզ և բարի» գաղափարախոսության շրջանակներում շուրջ 250 պտղատու ծառ է տնկվել Արագածոտնի մարզի Ղազարավան գյուղի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու բակում Անելիք բանկի նախաձեռնությամբ: Ծառատունկին մասնակցել են Անելիք Բանկի ղեկավարները՝ վարչության անդամներ, առանձին ստորաբաժանումների ղեկավարներ և բանկի այլ աշխատակիցներ:
Ծառատունկը Բանկի 25-ամյակին նվիրված միջոցառումներից առաջինն է. նախատեսվում է նաև բարեկարգել բակային տարածքներ ՀՀ տարբեր քաղաքներում, ինչպես նաև իրականացնել ուսանողների աջակցության ծրագրեր: Ինչպես տեղեկացրել է Անելիք Բանկի բիզնեսի գծով տնօրեն Հայկ Մկրտչյանը, բանկը մշտապես առաջնորդվել է սոցիալական պատասխանատվության սկզբունքով և իրականացրել բանկի մասնաճյուղերի հարակից տարածքների ծառապատման և բարեկարգման աշխատանքներ: