Շախմատի Վրաստանի չեմպիոն Գայոզ Նիգալիձեին 15 տարվա որակազրկում է սպառնում


Շախմատի Վրաստանի չեմպիոն Գայոզ Նիգալիձեին 15 տարվա որակազրկում է սպառնում

  • 13-04-2015 15:34:26   | Վրաստան  |  Սպորտ
 
Շախմատի Վրաստանի չեմպիոն Գայոզ Նիգալիձեին 15 տարվա որակազրկում է սպառնում Դուբայի մրցաշարում հայ շախմատիստ Տիգրան Պերտոսյանի հետ խաղի ժամանակ հեռախոսն օգտագործելու համար: Նրան վռնդել են մրցաշարից:
Պետրոսյանի մոտ կասկած է առաջացրել այն, որ Նիգալիձեն շատ հաճախ է զուգարան գնում: Նա դատավորներին խնդրել է ստուգել զուգարանը, որտեղ էլ գտնվել է բջջային հեռախոսը: Այն փաթաթված էր զուգարանի թղթով:
Նիգալիձեն սկզբում հերքում էր, որ հեռախոսն իրեն է, սակայն դատավորները գտել են, որ հեռախոսում սոցցանցերում բացված են վրացի շախմատիստի էջերը: Կազմակերպիչները նաև շախմատային հավելված են գտել հեռախոսում, որը թույլ է տալիս վերլուծել պարտիան: 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play