Beeline-ը և Հայաստանի մանուկներ հիմնադրամն այցելել են Գետաշենի ագրոդպրոց


Beeline-ը և Հայաստանի մանուկներ հիմնադրամն այցելել են Գետաշենի ագրոդպրոց

  • 09-06-2015 17:27:14   | Արմավիրի մարզ  |  Բարեգործություն

9 հունիսի 2015թ., Երևան.Beeline-ը և Հայաստանի մանուկներ հիմնադրամը (COAF) այցելեցին Ագրոդպրոց, տեղում ծանոթացան կատարված աշխատանքներին և քաղեցին առաջին բերքը։ 
 
 
«Ագրոդպրոց» ծրագրի նպատակն է թվային տեխնոլոգիանների միջոցով լուծում տալ սոցիալական խնդիրներին, ինչպես նաև կրթության և արտագաղթին առնչվող հարցերին։ Նախգիծը հնարավորություն է ընձեռում դեռ դպրոցում ծանոթանալ ֆերմերային գործունեության վերջին նորություններին, սովորեցնում է ճիշտ գնահատել դաշտը, մրցունակ արտադրանք ունենալ և կարողանալ լավագույնս ներկայացնել արտադրանքը շուկայում՝ օգտագործելով մարքեթինգային միջազգային լավագույն փորձը և ժամանակակից տեխնոլոգիաները:
Հյուրերին շրջայցի հրավիրեցին ագրոդպրոցի աշակետները՝ պատմելով տարածքի հողային առանձնահատկությունների, ոռոգման տեխնոլոգիաների ու մշակման մեթոդներինրբությունների մասին: Գետաշենի ագրոդպրոցը 2 հեկտար տարածք ունի՝ պտղատու ծառերով և բանջարանոցային կուլտուրաներով: Ամեն աշակերտդպրոցն ավարտելիս իր անվանական ծառը ավանդաբար փոխանցում է նորեկ դպրոցականի:
«Այսօր բոլորս ականատեսն ենք ջանադիր աշխատանքի, նոր յուրացված գիտելիքի կիրառման ու ամենօրյա խնամքի առաջին բերքահավաքի: Մեր նպատակն է, որ Beeline-ի և Հայաստանի մանուկներ հիմնադրամի համատեղ հիմնած ջերմատան մշակույթը տարածվի մարզի և հետագայում նաև՝ Հայաստանի գյուղատնտեսական կրթության վրա՝ դարձնելով վերջինս ավելի օգտակար, թիրախավորված և հետաքրքրաշարժ Հայաստանի գյուղական համայնքների երեխաների համար»,- ասաց Անուշ Եդիգարյանը։
Beeline-ի և COAF-ի համատեղ հիմնած ջերմատունը 120 քմ մակերես ունի:Ի տարբերություն այլ ջերմոցների՝ այն երկշերտ պոլիէթիլենով է ծածկապատված, ինչը թույլ է տալիս պահպանել մինչև 30 տոկոս ջերմություն: Ջերմատան առաջին բերքը քաղելու և համտեսելու պատիվը Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինինն ու Հայաստանի մանուկներ հիմնադրամի գործադիր տնօրեն Անուշ Եդիգարյանինն էր: 
«Երբ հայտարարեցինք «Ագրոդպրոց» ծրագրի մեկնարկի մասին, ես շատ ոգևորված էի։ Կարող եմ ասել, որ այսօր ոգևորությունս կրկնապատկվեց, նույնիսկ եռապատկվեց, երբ համայնքի երիտասարդների հետ հավաքեցինք Ագրոդպրոցի ջերմատան առաջին բերքը։ Կարևոր է այն փաստը, որ մենք ստեղծում ենք նոր հնարավորություններ աճող սերնդի զարգացման համար՝ փոխանցելով մեր փորձն ու տեխնոլոգիաները, և օգնում երիտասարդներին հաղթահարել դժվարությունները, ճիշտ կառուցել իրենց ապագան՝ դարձնելով նրանց կյանքն էլ ավելի լավը», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
 
Դպրոցի սաները ամառային առաջին բերքի մի գունեղ զամբյուղ նվիրեցին Beeline-ի Գլխավոր տնօրենին՝ ի երախտագիտություն ծրագրի կայացման և հետևողական աջակցության: 
 
«Ագրոդպրոց» ծրագիրն իրականցվում է չորս հիմնական փուլով.  առաջինն ուսումնական ծրագրի մշակումը և ջերմատան կառուցումն է, որ արդեն իրականություն է, զուգահեռ իրականացվում է լսարանային և գործնական ուսուցում: Երրորդ փուլը փորձի փոխանակումն է այլ համայնքների ավագ դպրոցի աշակերտների հետ, և վերջին քայլը առցանց հարթակի միջոցով ստացված արտադրանքի շուկայավարումը և վաճառքն է։ Ծրագրին մասնակցում են Արմավիրի մարզի Գետաշեն և շրջակա երեք համայնքների շուրջ 235 ավագ դպրոցականներ։ 
Ծրագիրն իրականացվում է Beeline-ի «Make your Mark» գլոբալ ռազմավարության շրջանակում,որը հանդիսանում է «ՎիմպելԿոմ»-ի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության առանցքային բաղադրիչը և նպատակ  ունի «Օգնել երիտասարդներին կառուցել իրենց ապագան»: «Make Your Mark» գլոբալ սոցիալական ռազմավարությունըմիտված է  թվային տեխնոլոգիաների օգնությամբ խթանել նորարարությունն ու տեխնոլոգիական ձեռներեցության զարգացումը։ 
 
Նոյյան տապան  -   Բարեգործություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play