Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբիշները Բաքվից այս գիշեր վերադառնալու են հայրենիք


Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբիշները Բաքվից այս գիշեր վերադառնալու են հայրենիք

  • 15-06-2015 14:38:12   | Ադրբեջան  |  Սպորտ

11108251_839246126183098_269378455846832413_n

 Բաքվում ընթացող Եվրոխաղեր -2015-ի Հայաստանի պատվիրակության մամուլի քարտուղար, Կարեն Գիլոյանը ֆեյսբուքյան իր էջուր գրել է.

 « Բոլորիս ի սրտե շնորհավորում եմ Միհրան Հարությունյանի ոսկու արժեք ունեցող արծաթե մեդալի կապակցությամբ: Հունահռոմեական ոճի ըմբշամարտի մեր ընտրանին ԱՅՍՕՐ կմեկնի Թբիլիսի, այնտեղից էլ Երևան: Հունիսի 16-ին, գիշերը 2-ի սահմաններում Սամվել Գևորգյանի և Էդուարդ Սահակյանի գլխավորությամբ Ռոման Ամոյանը (5- րդ տեղ), Միհրան Հարությունյանը (արծաթե մեդալ), Կարապետ Չալյանն ու Մաքսիմ Մանուկյանը ( 5-րդ տեղ) կլինեն մեր Հայրենիքի մայրաքաղաքում: Այսօր՝ հունիսի 15-ին կկայանա բռնցքամարտի մրցաշարի վիճակահանությունը: Իսկ հրաձիգ Հրաչյա Բաբայանը կանցկացնի մարզում: Այսօր մեզ կմիանան նաև ազատ ոճի ըմբիշները` գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանի գլխավորությամբ: Պայքարը շարունակվում է»։

 Հավելում. խաղերի առաջին օրերի արդյունքներով մեդալներ են նվաճել ստուգատեսին մասնակցող 50 երկրներից 28-ի ներկայացուցիչները: Հայաստանի պատվիրակությունից առայժմ ելույթ են ունեցել 25 մարզիկներից 4-ը, նվաճած 1 արծաթե մեդալով մեր ընտրանին 16-20-րդ տեղերն է կիսում առավել մեծաքանակ կազմերով ներկայացած Չեխիայի, Հունաստանի, Հոլանդիայի և Սերբիայի հավաքականների հետ:

Իսկ ուժեղագույնների եռյակն այս պահին այս տեսքն ունի ՝

Ո  Ա  Բ   ԸՆԴ

1.Ադրբեջան      6   2   5     13

2.Ռուսաստան 6   1    2     9

3.Թուրքիա       4   2   6     12

Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play