«Երևանի ապագան» խորագրով ցուցահանդեսի լուսանկարները նվիրաբերվել էն մայրաքաղաքի ծննդատներին


«Երևանի ապագան» խորագրով ցուցահանդեսի լուսանկարները նվիրաբերվել էն մայրաքաղաքի ծննդատներին

  • 01-07-2015 17:02:17   | Հայաստան  |  Բարեգործություն

«Երևանի ապագան» խորագրով անհատական ցուցահանդեսը Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում էր բացվել հունիսի մեկին՝ երեխաների իրավունքների պաշտպանության օրը։ Մոսկվաբնակ լուսանկարչուհի Աննա Մանասարյանը «Երևանի ապագան» ֆոտոշարքում լուսանկարել է Երևանի, ինչպես նաև Հայաստանի մարզերի ու սփյուռքահայ երեխաների: Նկարչուհու խոսքով, անկախ ծննդավայրից, նրանք բոլորը մեր հարազատ Երևանի ապագան կերտողներն են։
 
Ցուցադրությունից մեկ ամիս անց լուսանկարչուհին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի, ինչպես նաև առողջապահության վարչությունների աշխատակիցների ուղեկցությամբ այցելել է Երևանի ծննդատներից երեքը և նվիրաբերել ցուցահանդեսում ներկայացված աշխատանքներից 30-ը։ Առաջիկայում լուսանկարչուհին իր աշխատանքներից կնվիրի նաև Երևանի քաղաքապետարանի ենթակայության մի քանի բուժհաստատությունների։
 
Նոյյան տապան  -   Բարեգործություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play