Հայ-վրացական սահմանի անօրինական տեղաշարժ չի եղել. Վրաստանի ԱԳՆ


Հայ-վրացական սահմանի անօրինական տեղաշարժ չի եղել. Վրաստանի ԱԳՆ

  • 21-07-2015 13:02:50   | Վրաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
 
 
 
Վրաստանի Արտաքին Գործերի նախարարի մամլո-քարտուղարը հուլիսի 20-ին մեկնաբանել է վրացական մամուլի կողմից տարածված տեղեկությունն այն մասին, իբր թե հայ սահմանապահները հուլիսի 18-ին հայ-վրացական սահմանը տեղափոխել են մի քանի տասնյակ մետրով դեպի վրացական տարածքի խորքը և դրանով իսկ զավթել վրացական 10 հա հողատարածք: «Բոլորին հայտնի է, որ գոյություն ունի հայ-վրացական սահմանազատման միջպետական հանձնաժողով: Այդ հանձնաժողովն ակտիվորեն աշխատում է, այդ թվում նաև սահմանի այն հատվածի շուրջ, որի մասին խոսվում է ԶԼՄ-ներում: Խորհրդային միության ժամանակաշրջանում այստեղ եղել է ընդամենը վարչական սահման, և բնակչությունը կարող էր ազատ անցնել այդ սահմանով: Այսօր մենք ավարտեցինք աշխատանքը սահմանի տվյալ հատվածի շուրջ և, բնականաբար, բնակչությունն արդեն չի կարող անարգել հատել այդ ճանապարհահատվածը: Հայ սահմանապահները զբաղեցրել են իրենց դիրքերը: Նրանք կատարում են իրենց պարտականությունները: Բնակչության մեջ պատրանք է ստեղծվել, թե մենք տարածք ենք կորցրել: Իրականում մենք ոչինչ չենք կորցրել, դա պատրանք է: Սահմանի անօրինական տեղաշարժ չի եղել: Այն ամենը, ինչ տեղի է ունենում, տեղի է ունենում սահմանազատման միջպետական հանձնաժողովի պայմանավորվածության շրջանակներում», -ասված է Վրաստանի Արտաքին Գործերի նախարարության պաշտոնական հայտարարությունում: Հիշեցնենք, որ հուլիսի 18-ին վրացական մի շարք ԶԼՄ-ներ տարածել են ապատեղեկատվություն այն մասին, իբր թե հայ սահմանապահները անօրինականորեն տեղաշարժել են հայ-վրացական սահմանը դեպի վրացական տարածքի խորքը Թազակենք գյուղի մոտակայքում (Քվեմո-Քարթլիի շրջան): Մինչդեռ, քիչ անց` հուլիսի 19-ին տվյալ տեղեկությունը հերքել է նախ Վրաստանի Սահմանակից Ոստիկանությունը, այնուհետև երկրի ԱԳՆ-ն:
Հուլիսի 20-ին Վրաստանի վարչապետն անվանել է Պետական Անվտանգության Ծառայության ղեկավարի պաշտոնի թեկնածուի անունը: Վրաստանի Կառավարության ղեկավարն առաջարկում է այդ պաշտոնին նշանակել ներկայիս Ներքին Գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրիին: «Մենք սկսել ենք բարեփոխում անցկացնել Ներքին Գործերի նախարարությունում, մենք դարձրինք այդ նախարարությունը լիարժեքորեն ապաքաղաքականացված, իսկ այսօր անցկացնում ենք նրա ստորաբաժանումը: Դրանով իսկ իշխող կոալիցիան ապացուցում է, որ մենք հավատարիմ ենք մեր տված խոստումներին: Կառավարությունը երաշխավորում է Խորհրդարանին Վախթանգ Գոմելաուրիին հաստատել նորաստեղծ Պետական Անվտանգության Ծառայության ղեկավարի պաշտոնին: Վախթանգը անասելի ազնիվ, օրիանկելի և բանիմաց մարդ է», -հուլիսի 20-ին հայտարարել է Վրաստանի վարչապետը: Ինչ վեաբերում է Ներքին Գործերի նոր նախարարին, Կառավարության ղեկավարը խոստացել է անվանել նրա թեկնածությունը մի քանի օրվա ընթացքում: Հիշեցնենք, որ Կառավարության և Խորհրդարանի որոշման համաձայն` ՆԳՆ-ն բաժանված է երկու մասի: Միմյանցից առանձնացված են ոստիկանության և պետական անվտանգության գործառույթները: Օգոստոսի 1-ից կստեղծվի Պետական Անվտանգության Ծառայություն, որը կլինի անմիջականորեն Կառավարության ենթակայության ներքո: Պետական Անվտանգության Ծառայությունը կունենա երկու հիմնական գործառույթ` հանցագործությունների բացահայտում թվարկում և հետաքննում, ինչպես նաև պետական անվտանգությանը սպասվելիք սպառնալիքների, ռիսկերի և մարտահրավերների վերլուծություն: ՊԱԾ-ի աշխատանքի հիմնական ուղղությունները կլինեն` պետանվտանգության, սահմանդրական կարգի, ինքնիշխանության պաշտպանությունը, տարածքային ամբողջականության, Վրաստանի պոնտենցյալի գիտատեխնիկական և ռազմական պաշտպանությունը արտասահամանյան պետությունների և առանձին անձանց հակաիրավական գործողություններից, ինչպես նաև երկրի տնտեսական անվտանգության ապահովումը, պայքարը ահաբեկչության, անդրազգայնորեն կազմակերպված և այլ միջազգային հանցագործությունների դեմ, կոռուպցիայի կանխմանը, թվարկմանը և բացահայտմանն ուղղված միջոցառումների իրականացումը:
«Վրաստանը Արևելյան համագործակցության իրական առաջնորդ է: Հավատացե´ք, դա հաճոյախոսություն չէ: Ասոցացման մասին համաձայնագիրը մեր հարաբերությունների խորացման մեջ որոշիչ դեր կխաղա: Մենք լավատեսորեն ենք տրամադրված, քանի որ մենք համոզված ենք, որ տեղի են ունենալու դրական փոփոխություններ: Վիզային ազատականացման մասի հարցով արդեն առաջընթաց է նկատվում: Անձամբ ես մեծ ցանկություն ունեմ, բայց իմ ցանկությունը երաշխիք չէ, և հավատացնում եմ ձեզ ես առավելագույնս ձեզ կաջակցեմ, երբ առաջ կգա վիզայի ազատականացման հարցը: Վրաստանը շատ լավ դիրքորոշում ունի, երբ խոսքը վերաբերում է ազատ առաջխաղացմանը:  Վրաստանը հիմա վիզային ազատականցման համար անհրաժեշտ բարեփոխումներ է անցկացնում, բայց ազատ վիզային ռեժիմի համար լրացուցիչ բարեփոխումներ են անհրաժեշտ: Վրաստանը պետք է շարունակի աշխատանքը: Դա իմ պաշտոնական դիրքորոշումն է», -Վրաստան կատարած պաշտոնական այցելության ընթացքում հայտարարել է Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը:
«Սեպտեմբերից, հավանաբար, ավելի քան 200 տեսակի դեղորայքի գները կէժանանան կրկնակի», -հուլիսի 20-ին հայատարարել է Վրաստանի Առողջապահության նախարարը: «Ի՞նչ է պետք նրա համար, որպեսզի մենք կարողանանք իջեցնել դեղորայքի գները: Առաջին հերթին անհրաժեշտ է խուսափել նրանից, որ բժիշկները հիվանդներին նշանակեն ոչ պետքական դեղեր, իսկ երկրորդ հերթին անհրաժեշտ է առողջ մրցակցություն ապահովել դեղորայքի շուկայում: Անհրաժեշտ է շուկա ներմուծել նոր խաղացողների: Միակ բանը, որն այսօր մեզ ետ է պահում, դա այն է, որ երկրում դեռևս գոյություն չունի դեղերի որակը վերահսկող ուղղիչ համակարգ: Կարծում եմ, որ սեպտեմբերին մենք կկարողանանք լուծել այդ խնդիրը», -հայտարարել է Վրաստանի Առողջապահության նախարարը:
«Ինչպես հայտնում են աղբյուրները, Ադրբեջանը նախազգուշացրել է Վրաստանի Էներգետիկայի նախարարությանն այն մասին, որ ադրբեջանական նավթային ընեկության վրա դրված խոշոր տուգանքի կապակցությամբ ընթացիկ տարվա աշնանը, հնարավոր է, Վրաստանը Ադրբեջանից մատակարարվող գազի հետ կապված խնդիրներ ունենա: Վրաստան մտնող գազի 80%-ը մատակարարում է Ադրբեջանը: Երկրների միջև ստորագրված պայմանագրի համաձայն` Վրաստանը գնում է ադրբեջանական գազը 160 դոլարով (1 կուբամետրը)», -գրում է «Թաբուլա» վրացական տեղեկատվական կենտրոնը:
Նույն օրը ևեթ Վրաստանի Էներգետիկայի նախարարը հանդես է եկել վրացական մամուլում տարածված տեղեկությունը հերքող հայտարարությամբ: «Մենք կտրականապես հայտարարաում ենք, որ Վրաստանի և Ադրբեջանի միջև գոյութուն ունի բազմամյա ռազմավարական համագործակցություն էներգետիկայի բնագավառում: Այդ համագործակցությանը ոչինչ չի սպառնում: Մեր միջև ստորագրված են բազմամյա պայմանագրեր Վրաստանին գազ մատակարարելու վերաբերյալ: Ավելին, մենք պարբերաբար հանդիպում ենք, որպեսզի քննարկենք ինչպես մեր շուկայի կայունությունը, այնպես էլ տարածաշրջանային և միջազգային էներգետիկ նախագծերում մեր համագործակցության հետ կապված հարցեր», -ասված է Վրաստանի Էներգետիկայի նախարարության հայտարարությունում: 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը