«Ռեժիմի համար բարձրախոսը դարձել է զենք».Գևորգ Սաֆարյան (Տեսագրություն)
19-08-2015 11:00:09 | Հայաստան | Մամուլի սրահ
Օգոստոսի 19-ին ժամը 11.00-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի ունեցավ ասուլիս՝ «Հիմնադիր խորհրդարան» ազգային-քաղաքական նախաձեռնության, «Դեմ եմ» նախաձեռնության, «Իրավունք և աջակցություն» հիմնադրամի, Շանթ Հարությունյանի խմբի ներկայայացուցիչների մասնակցությամբ։
Թեման՝ «Պետությունը ոտնահարում է ազատ խոսքի իրավունքը. Քաղաքական և քաղաքացիական նախաձեռնությունները պահանջում են վերականգնել իրենց խախտված իրավունքները»։
Բանախոսներն են.
Կարո Եղնուկյան - «Իրավունք և աջակցություն» հիմնադրամ
Հարություն Աղլամազյան - «Դեմ եմ» նախաձեռնություն
Գևորգ Սաֆարյան - «Հիմնադիր խորհրդարան» ազգային-քաղաքական նախաձեռնություն
Լաուրա Պետրոսյան - Շանթ Հարությունյանի խմբի ներկայացուցիչ՝ Հայկ Հարությունյանի մայրը
Թեմայի վերաբերյալ
ՀՀ Ոստիկանությունը, ՀՀ Դատախազությունը, քննչական մարմինները և հատուկ ծառայությունները տարբեր առիթներով առգրավել են քաղաքական և քաղաքացիական շարժումների և անհատների գույքը՝ բարձրախոսներ, համակարգիչներ, դրոշներ, պլակատներ և այլն։ Դրանով իսկ պետությունն իր իրավապահ մարմինների միջոցով ոտնահարում և սահմանափակում է քաղաքացիների ազատ խոսքի իրավունքը։
Ասուլիսի ընթացքում բանախոսները անդրադարձան նաև վերջին օրերին տեղի ունեցած իրադարձություններին և երկրում ստեղծված իրավիճակին։
Հաղորդման ուղիղ հեռարձակման ընթացքում կարելի է զանգահարել եւ հարցեր ուղղել բանախոսներին ամերիկյան 818 967 53 21 եւ հայաստանյան +374 60 35 11 31 հեռ/համարներով, Wiber, WhatsApp +374 55 50 90 75 համարով:
«Նոյյան Տապան»-ին աջակցել ցանկացողները կարող են մուտք գործել համապատասխան բաժինը հետեւյալ հղումով. Noyan Tapan TV - YouTube
Սիրելի հայրենակիցներ, մենք շատ ուրախ ենք տեսնել ձեր գրառումները եւ քննարկումները, սակայն հայհոյանքները ջնջվելու են, իսկ գռեհիկ գրառումների հեղինակները արգելափակվելուեն։