ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը հանդիպել է Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավարի պաշտոնակատար, խորհրդական Դիրկ Լորենցի հետ


ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը հանդիպել է Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավարի պաշտոնակատար, խորհրդական Դիրկ Լորենցի հետ

  • 07-09-2015 19:21:53   | Հայաստան  |  Քաղաքական

Ս.թ. սեպտեմբերի 7-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը հանդիպում ունեցավ Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավարի պաշտոնակատար, խորհրդական Դիրկ Լորենցի հետ:
 
Պարոն Լորենցը ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալին ներկայացրեց պատվիրակության քաղաքական հարցերով նորանշանակ պատասխանատու Անդրեա Խալուպովային:
 
Իր հերթին Դավիթ Տոնոյանը հյուրին տեղեկացրեց ս.թ. սեպտեմբերի 3-ից 6-ը Հայաստանում անցկացված «Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների, դրանց նպատակի և շրջանակների մասին: Հանդիպման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալը ներկայացրեց նաև վերջին օրերին հայ-ադրբեջանական պետական սահմանին և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակը և տեղի ունեցած միջադեպերի մանրամասները: Դավիթ Տոնոյանը մտահոգություն հայտնեց հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հաճախակիացման, մեծ տրամաչափի զինատեսակների օգտագործման կապակցությամբ:
 
Եվրոպական Միության պատվիրակության ղեկավարի պաշտոնակատար, խորհրդական Դ. Լորենցը վերահաստատեց ԵՄ-ի մտահոգությունները և հորդորները` տեղում զսպվածություն ցուցաբերելու, հրադադարը խստիվ պահպանելու և ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո շուտափույթ խաղաղ և համընդգրկուն կարգավորման ուղղությամբ ջանքերը շարունակելու մասին:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play